Ինչու են ձախողվել սրսկումները Երեւանում

Հասարակություն

Օրեր առաջ «Իրավունք»-ն անդրադարձել էր քաղաքում, մասնավորապես՝ Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջաններում մլակների աննախադեպ մեծաքանակությանը: Թե ինչ է կատարվում, եւ ինչի հետեւանքով է մլակապատ դարձել Երեւանը, ինչու են վարորդները անդադար բողոքում մեքենաների վրայի ծառի «շիրաներից», փորձեցինք պարզել քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻՑ:

— Պարոն Բեգոյան, քաղաքացիներն ահազանգում են, վարորդները բողոքում քաղաքում տիրող անհասկանալի եւ անոմալ մլակների քանակից ու ծառային «շիրաներից»: Ի՞նչ է կատարվում մայրաքաղաքում:

— Սա մլակի խնդիրն է, որը ծառերի վրա գցել չենք կարող, քանի որ ծառերի վրա լինում են որդ ու բլոճներ: Մլակները, առհասարակ, կարծում ենք, որ խոնավ եղանակի պատճառով է, քանի որ ամենօրյա ռեժիմով մեզ մոտ անձրեւներ են լինում: Երկրորդ պատճառը, որ մլակները կենտրոնացվել են Երեւանում, Թեղի ծառատեսակի խնդիրն է, որոնց փոխարինում ենք, սակայն ոմանք դա մանիպուլացնում են եւ այլն: Այդ ծառերը հիվանդ են, եւ դրանցից որդ ու բլոճ, ինչպես նաեւ ժողովրդական լեզվով ասենք՝ «շիրան» թափվում է:

Ինչպես բազմիցս ասել եմ, այդ ծառերի դեմ պայքարն անարդյունավետ է, որովհետեւ նրանք ծեր են եւ կենսունակության ավարտի մոտ են, իմունիտետ չունեն եւ չեն տրվում բուժման: Որպեսզի այդ շիրան կտրվի, պետք է ծառերի քիմիական պայքարի միջոցները, այն է` սրսկումները,  օգտագործենք թույլատրելիից ավել, ինչը շատ ավելի վնասակար կլինի ազգաբնակչության համար, քան մլակների կամ որդերի առումով: Հետեւաբար, երբեք թույնի դոզաները թույլատրելի սահմանից չենք անցել: Իսկ թույլատրելի սահմանում անօգուտ է ստացվում, քանի որ ծառը կենսունակության ավարտին է մոտեցել: Կարծում եմ՝ նաեւ մլակները, որոնք կետրոնացել են Երեւանի որոշակի հատվածում, պատճառը նաեւ այդ ծառատեսակներն են: Այս իսկ պատճառով չորս տարի է ասում եմ, որ նրանք ենթակա են հատման եւ փոխարինման:

Եվ երրորդ պատճառը. Երեւան քաղաքում մենք մարտի 20-ից սկսել ենք սրսկման աշխատանքները: Բոլոր վարչական շրջանները 2 անգամ սրսկվել են, կենտրոնը՝ 3 անգամ, սակայն հաշվի առնելով անձրեւների քանակը, անարդյունավետ է ստացվել, քանի որ ամեն սրսկելուց անմիջապես հետո անձրեւներ են տեղացել, եւ դեղը մաքրել տարել է անձրեւը: Ինչպես գիտեք, սրսկումից հետո պետք է անձրեւ չլինի գոնե մի քանի օր, որպեսզի այդ թույներն ազդեն: Սակայն մենք նման կլիմա չենք ունեցել, հետեւաբար, սրսկումը արդյունք չի տվել: Երեւանցիներին կասեմ, եթե գոնե մեկ շաբաթ տեղումներ չսպասվեն, մենք ինտենսիվ թույլատրելի նորմաներով սրսկումներ կկատարենք, եւ կարծում եմ՝ արդյունքը կերեւա:

—Անձրեւներ եղել են նաեւ նախորդ տարիներին, ի դեպ, անցյալ տարի ավելի մեծ քանակությամբ, սակայն քաղաքը մլակախեղդ չէր եղել...

— Այո, իրավացի եք: Անցյալ տարի շատ ինտենսիվ անձրեւների շաբաթ ենք ունեցել, բայց դրանից հետո ունեցել ենք չոր ժամանակահատված: Այս տարի ամեն օր ենք անձրեւներ ունենում: Ես քաջատեղյակ եմ, քանի որ սրսկումից հետո ինձ զեկուցել են, որ 3-4 ժամ հետո անձրեւների պատճառով սրսկումները եղել են անարդյունավետ: Այո, ավելի ինտենսիվ եղել են, բայց ամենօրյա ռեժիմով չեն եղել:

Կարծում եմ, եթե գոնե մի 10 օր անտեղում եղանակ լինի, այդ խնդիրը լուծում կստանա, որովհետեւ ի տարբերություն անցած տարվա՝ պետք է նշեմ, որ Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել երկրորդ՝ ավելի հզոր սրսկման գործիք: Եվ եթե նախորդ տարիներին մեկ գործիքով էինք անում, այս տարի երկու հզոր գործիքով ենք անելու:
Մեն չենք սրսկում մլակների համար, մենք սրսկում ենք ծառերի վնասատուների դեմ, բայց նաեւ այդ սրսկումները, որպես քիմիա, ոչնչացնում են նաեւ մլակներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում