Սա խայտառակ տոքսիկ քարոզարշավ է. Իզաբելլա Աբգարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը գրել էր, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ, որը Երեւանի նախկին քաղաքապետ ՀայկՄարությանի թիմից էր, չի մանակցելու 2026 թվականի խորհրդրանական ընտրութուններին:
Սակայն հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունի քարոզարշավի վերաբերյալ, Երեւանի ավագանու անդամը հայտնեց իր խորը մտահոգությունը:

— Տիկին Աբգարյան, ինչպե՞ս կգնահատեք ընթացող նախընտրական քարոզարշավը:

— Սա խայտառակ տոքսիկ քարոզարշավ է: Մենք տեսնում ենք , որ կարմիր գծեր այլեւս չկան: Շատ ծանր մեղադրանքներ եւ վիրավորանքներ են հնչում մեկը մյուսի հասցեին: Ես սա ավելի շատ կորակեի տոքսիկ մասկուլինական՝ տղայական «բազար», քան քաղաքակիրթ երկրներին հարիր քարոզարշավ: Սա ցավով եմ ասում, քանի որ տհաճ է հետեւել այս քարոզարշավին:

Ամբողջ քարոզարշավը զուգորդվում է ձերբակալություններով: Մենք անդադար տեսնում ենք իրավական մարմինների ակտիվ մանակցությունն այդ պրոցեսում: Եվ այո, կա վախի մթնոլորտ թե՛ ընտրողների, թե՛ հանրահավաքների գնացողների շրջանում: Բնավ լավ մթնոլորտ չի տիրում Հայատանում, եւ կարծում եմ՝ մեծ հաշվով այսօրվա դրությամբ 50+ տոկոսի որեւէ մեկը չի կարող հավակնել:

— Մնացել են հաշված օրեր, որքանո՞վ ընդդիմադիր ուժերին հաջողվեց չկողմնորոշված ընտրազանգվածին համոզել, որ ընտրեն իրենց:

— Տեսեք, չկողմնորոշված հանրության համար ի սկզբանե բացառված է եղել այս իշխանության վերընտրման տարբերակը: Մարդիկ նույն ձեւի կառավարում չեն ցանկանում հանդուրժել: Սակայն, միեւնույն ժամանակ, ընդդիմության մեջ դեռ չեն տեսնում այն ֆավորիտ ուժին, որ կկարողանան վստահել եւ քվե տալ:

Նույն իմ շրջապատում շատ են մարդիկ, ովքեր չգիտեն՝ ում ընտրեն: Սա լուրջ խնդիր է, եւ չեմ կարծում, որ հաջողվել է այդ  մարդկանց մեծ տոկոսին ուղղություն ցույց տալ: Դա կախված է նաեւ քարոզարշավի բնույթից: Մարդկանց  թիրախային խմբերի հետ աշխատանքը բավականին թույլ է եղել:

— Այսինքն, հաշվի առնելով չկողմնորոշված մարդկանց քանակը՝  կարո՞ղ ենք փաստել, որ այս անգամ էլ ընդդիմությունը կարող է ձախողվել:

— Կարող ենք փատել, որ այս պահի դրությամբ որեւէ ընդդիմադիր ուժ չի կարողացել չկողմնորոշվածների տեսակետը փոխել:Կարծում եմ, չկողմնորոշվածներին պետք է պարզապես կողմնորոշել, որ այդ մարդիկ, չունենալով վարչապետի ֆավորիտ, կարող են ձեւավորել Ազգային ժողովի բովանդակությունը: Այսինքն՝ պետք է ասել՝ գնացեք ընտրեք ուժի, որը գտնում եք, որ կարող է հանձնաժողովներում աշխատել, օրինագծեր գրել, կարող է քաղաքացուն ներկայացնել: Պետք չէ առաջին համարներով առաջնորդվել: Դա է խնդիրը, որ մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել: Առաջին համարներն են շատ դեպքում մարդկանց խանգարում ընտրություն կատարելու հարցում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում