ԱՄՆ-ն ու Իրանը հերթական գիշերային բախումն ունեցան

Միջազգային

ԱՄՆ-ն ու Իրանը հերթական գիշերային բախումն ունեցան:

Այս անգամ էլ ամեն ինչ սկսվեց ամերիկացիներից. նրանք խոցեցին դեպի իրանական նավահանգիստ շարժվող դատարկ տանկերը եւ թիրախներ իրանական Քեշմ կղզում:

Մեկ ժամ անց իրանական հրթիռներն արդեն Քուվեյթի երկնքում էին` ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: Հաջորդեց երկրորդ եւ երրորդ ալիքները:

Հաջորդ թիրախը Բահրեյնն էր` ամերիկյան Ալ-Ջաֆրի բազան, որտեղ ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանն է։ Մեկ-երկու հրթիռ էլ թռան Դուբայի ուղղությամբ: Հարվածներ հասցվեցին նաեւ ԱՄՆ-ի առափնյա ջրերում գտնվող նավերին:

Ամերիկացիները փորձեցին նոր հարված հասցնել Քեշմ կղզում, սակայն իրանական հրթիռների թռիչքները վտանգի ենթարկեցին ամերիկացիների ինքնաթիռները:

Ու հետո ամեն բան միանգամից կանգ առավ, եւ երեւի օրվա ընթացքում կողմերը կշարունակեն պաշտոնական հայտարարությունները, թե խաղաղությանը շատ մոտ են:

Մեկնաբանելով տեղի ունեցածը, ԻՀՊԿ-ն պաշտոնապես հայտարարութում է.

«Այսօր ուշ գիշեր ամերիկյան ուժերը, ագրեսիա իրականացնելով Իրանի դեմ, Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական նավթատարի վրա արձակեցին Hellfire հրթիռ՝ վնասելով նավի շարժիչի սենյակը։
Այս ագրեսիային և Հորմուզի նեղուցում սահմանված նավարկության կանոնների խախտմանը ի պատասխան, ԻՀՊԿ-ն հրթիռային հարված հասցրեց սիոնա-ամերիկյան հակառակորդ Panaya նավին։
Նոր ագրեսիայի ակտով ամերիկացիները նաև հարձակվեցին Քեշմ կղզում գտնվող ԻՀՊԿ կապի կայանի վրա։

Այս գործողություններին ի պատասխան, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված հասցրին տարածաշրջանային երկրում (Քուվեյթ) գտնվող ԱՄՆ ավիաբազային և ուղղաթիռային բազային, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին։

Մենք նախկինում զգուշացրել էինք, որ ագրեսիայի դեպքում մեր պատասխանը կլինի տարբեր և ավելի խիստ, և հիմա մենք գործել ենք հենց այսպես։ Այս հարվածները պետք է դաս լինեն։

Մենք կրկին հայտարարում ենք. Հորմուզի նեղուցի անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձ չափազանց թանկ կարժենա ԱՄՆ օկուպացիոն ուժերին»։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67818 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում