Չնստել կոճղին, չուտել եվրոգազար

Վերլուծություն

Հայաստանում նախընտրական մթնոլորտն աստիճանաբար թեժանում է, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա քաղաքական պայքարի առանցքային թեմաներից մեկը լինելու է երկրի արտաքին քաղաքական ուղղությունը: Եթե նախկին ընտրություններում հիմնական շեշտադրումները սոցիալական, տնտեսական կամ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա էին, ապա ներկայումս օրակարգի կենտրոնում հայտնվել է մի հարց, որը երկար տարիներ համարվում էր գրեթե անքննարկելի՝ ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ինչպիսի՞ տեղ պետք է զբաղեցնի Հայաստանը փոփոխվող աշխարհաքաղաքական համակարգում:

Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց են տալիս, որ այս հարցը աստիճանաբար վերածվում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքաղաքական առանցքային բանավեճի: Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը, պաշտոնական Մոսկվայից հնչող կոշտ հայտարարությունները, ԵԱՏՄ-ի շուրջ շարունակվող քննարկումները եւ էներգետիկ համագործակցության վերաբերյալ հնչող զգուշացումները փաստացի դարձել են նախընտրական օրակարգի մաս:

Քաղաքական դաշտում ձեւավորվում է իրավիճակ, երբ ընտրապայքարը կարող է ընթանալ ոչ միայն իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ նաեւ արտաքին քաղաքական տարբեր պատկերացումների շուրջ:

Ռուսաստանի կողմից Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները հատկապես զգայուն թեմա են դարձել մարզերում: Եթե Երեւանում աշխարհաքաղաքական բանավեճերը հաճախ ընկալվում են որպես վերացական քննարկումներ, ապա գյուղատնտեսությամբ զբաղվող շրջաններում իրավիճակն ունի շատ ավելի կոնկրետ չափումներ:

Արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների համար ռուսական շուկան երկար տարիներ եղել է հիմնական ուղղությունը: Հետեւաբար ցանկացած սահմանափակում անմիջապես անդրադառնում է եկամուտների, արտադրության ծավալների եւ ապագա ծրագրերի վրա:

Այս հանգամանքը քաղաքական նշանակություն է ստանում հատկապես ընտրությունների նախաշեմին: Ընդդիմությունը փորձում է ներկայացնել ստեղծված իրավիճակը որպես իշխանության արտաքին քաղաքականության հետեւանք, մինչդեռ իշխանությունը պնդում է, որ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում եւ շարունակել տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը: Ավելի պարզ լեզվով ասած՝ փչացնել մինչեւ վերջ ՌԴ-ի հետ հարաբերությունները, իսկ Արեւմուտքից վերջում ստանալ «շան պոչ»:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿԸ

Քաղաքական վերլուծաբանների մի մասը կարծում է, որ առաջիկա ընտրությունները կարող են մասամբ վերածվել արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ հանրային տրամադրությունների յուրատեսակ չափման:

Վերջին տարիներին հայ հասարակության ներսում նկատելիորեն ակտիվացել են քննարկումները Ռուսաստանի, Արեւմուտքի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ տարածաշրջանային այլ դերակատարների հետ հարաբերությունների շուրջ: Այդ քննարկումները նախկինում հիմնականում սահմանափակվում էին փորձագիտական շրջանակներով, սակայն այժմ տեղափոխվել են լայն քաղաքական դաշտ:

Այս համատեքստում ցանկացած արտաքին քաղաքական զարգացում անմիջապես դառնում է ներքաղաքական պայքարի գործոն:

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը կարեւոր տեղ է զբաղեցնում քաղաքական ուժերի հռետորաբանության մեջ: Մի կողմից հնչում են տեսակետներ, որ Հայաստանը պետք է շարունակի պահպանել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով տնտեսական, էներգետիկ եւ անվտանգության ոլորտներում առկա փոխկապակցվածությունը:

Մյուս կողմից հնչում են կարծիքներ, որ Հայաստանը պետք է առավել ակտիվորեն զարգացնի հարաբերությունները այլ գործընկերների հետ եւ նվազեցնի մեկ կենտրոնից կախվածությունը:

Այս բանավեճը գնալով ավելի է սրվում, քանի որ այն վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլեւ մարդկանց առօրյա կյանքին՝ աշխատատեղերից մինչեւ գազի գին, արտահանման հնարավորություններից մինչեւ ներդրումային միջավայր:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՊԼԱՆ Բ»-Ի ՇՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԸ

Նախընտրական քննարկումների առանցքային թեմաներից մեկը դարձել է նաեւ այն հարցը, թե ինչ այլընտրանքային հնարավորություններ ունի Հայաստանը, եթե ռուսական շուկայի սահմանափակումները շարունակվեն կամ խորանան:

Կառավարությունը հայտարարում է եվրոպական շուկաներ մուտք գործելու ծրագրերի մասին, խոսում է նոր արտահանման ուղղությունների, լոգիստիկ լուծումների եւ պետական աջակցության մեխանիզմների մասին:

Սակայն ընդդիմադիր շրջանակները հարցադրում են անում՝ արդյոք հնարավոր է կարճ ժամանակում փոխարինել այն շուկան, որի վրա հայկական արտահանումը հիմնվել է տասնամյակներ շարունակ:

Նույն հարցադրումները վերաբերում են նաեւ էներգետիկ ոլորտին, որտեղ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շարունակում է մնալ զգալի:

Նախընտրական իրավիճակում արտաքին քաղաքական թեմաները հաճախ ստանում են լրացուցիչ սրություն: Յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր տնտեսական սահմանափակում կամ դիվանագիտական քայլ անմիջապես դառնում է քաղաքական մեկնաբանությունների առարկա:

Սրա արդյունքում հասարակությունը հայտնվում է տեղեկատվական հոսքերի կենտրոնում, որտեղ տարբեր քաղաքական դերակատարներ փորձում են իրենց մեկնաբանությունը ներկայացնել որպես առավել համոզիչ:

Միեւնույն ժամանակՙ փորձագետները զգուշացնում են, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումները սովորաբար ունեն երկարաժամկետ հետեւանքներ եւ չեն կարող գնահատվել բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակում:

Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՆՏՐԻԳԸ

Առաջիկա ընտրությունների կարեւոր ինտրիգներից մեկն այն է, թե որքան մեծ ազդեցություն կունենան արտաքին քաղաքական եւ տնտեսական հարցերը ընտրողների վարքագծի վրա:

Եթե սոցիալական խնդիրները միշտ եղել են ընտրությունների առանցքային թեմաներից, ապա այս անգամ դրանց ավելացել են անվտանգային, աշխարհաքաղաքական եւ տնտեսական կախվածությունների վերաբերյալ հարցերը:

Արդյունքում ձեւավորվում է անսովոր իրավիճակ, երբ ընտրապայքարը կարող է ընթանալ ոչ միայն կուսակցությունների ծրագրերի, այլեւ Հայաստանի ապագա արտաքին քաղաքական ուղեգծի շուրջ տարբեր պատկերացումների միջեւ:

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ արդեն ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները, տնտեսական սահմանափակումների շուրջ քննարկումները, ԵԱՏՄ-ի ապագան եւ արտաքին քաղաքական հավասարակշռության հարցը շարունակելու են մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային թեմաներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում