Delfi. ԱՄՆ-ն սկսում է Լիտվայից ավելի քան 1000 զինվորների դուրսբերումը
ՄիջազգայինDelfi-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ն սկսում է Լիտվայից ավելի քան 1000 զինվորների դուրսբերումը:
Հրապարակման համաձայն՝ Լիտվայից դուրս է բերվում ավելի քան 1000 ամերիկացի զինվորական և նրանց սարքավորումները վերջին ռոտացիայի ավարտից հետո: Նոր զորախմբի ժամանման ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ Վաշինգտոնը շարունակում է վերանայել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում:
Հեղինակը շեշտում է, որ երկիրը կարող է ունենալ ԱՄՆ ռազմական ներկայության սովորականից ավելի երկար դադար: Լիտվայի իշխանությունները փորձում են պահպանել հանգիստ դիրքորոշում այս զարգացումների ֆոնին:
«Մենք վստահում ենք ամերիկացիներին. մենք մտերիմ ռազմավարական գործընկերներ ենք: ՆԱՏՕ-ի արևելյան թևում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը լավ հասկանում են և՛ Պենտագոնում, և՛ ԱՄՆ զինված ուժերում»,- ընդգծել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսը:
Լիտվայի մտահոգությունը հասկանալի է. նրանք ծայրահեղ սրացումների են գնացել Ռուսաստանի հեն` հույսները հենց ամերիկացիների վրա դրած: Ու հիմա խնդրեմ, ԱՄՆ-ն զորքերը կամաց-կամաց հեռացնում է:

