Իրանի հետ բանակցությունները շարունակվում են. դրանք նույնիսկ այսօր էին տեղի ունենում. Թրամփ
ՄիջազգայինԻրանի հետ բանակցությունները շարունակվում են. դրանք նույնիսկ այսօր էին տեղի ունենում, հայտարարել է Թրամփը։
«Լուրերը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները մի քանի օր առաջ դադարեցրել են բանակցությունները, կեղծ են և մոլորեցնող։ Մեր միջև բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր։ Ոչ ոք չգիտի, թե ինչի դրանք կհանգեցնեն, բայց ինչպես ես ասացի Իրանին. «Շուտ թե ուշ դուք պետք է գործարք կնքեք»։ Դուք սա անում եք 47 տարի, և չեք կարող թույլ տալ, որ դա շարունակվի երկար»։

