Սենյոր պոմիդոր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ
(ԱՐՑԱԽԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ` ՆԻԿՈԼԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բաքվից հայտնում են, որ Իլհամը, իմանալով Նիկոլի որոշման մասին, պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ անձանց ապահովել անվճար կացարաններով։
**
ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ
Գազ չտաս, գազար կուտենք։
**
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ ԵՏ ԲԵՐԵՔ
(ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՍԻՐԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ` ԽՈԶԻ ԿԱՇԻ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հենց անճարանամ, խոզապահ կդառնամ։
**
ՆՈՐՕՐՅԱ ՊԱՆԻԿՈՎՍԿԻՆ
(ՆԻԿՈԼԸ` ՄԱԿՐՈՆԻՆ, ՎԵՐՋԵՐՍ ԽՈԶԻ ԿԱՇԻ ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Вы знаете, Эмануел, как я ловлю свинью? Я убиваю его как тореадор — одним ударом! Это опера, когда я иду на свинью! „Кармен“!
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՔԱՐՈԶ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ -ից հայտնում են, որ Դանիել Իոաննիսյանը միտումնավոր չի ցանկանում անջատել էդմոն Մարուքյանի «Լույսը», ուղղակի խաղում ա նրա նախընտրական վալասոկների հետ։
**
ՍԵՆՅՈՐ ՊՈՄԻԴՈՐ
(ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԷԺԱՆ ԼՈԼԻԿ ԳՆԵԼ, ՊԱՊՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տնտեսագետների` արտառոց ոչինչ էլ չկա, ուղղակի Նիկոլի կառավարությունը ցանկանում է գյուղացիների` Ռուսաստանում արգելված լոլիկով ժողովրդին լավություն անել։

