Էլ չեն ասում «ապագա կա» կամ` «ասեք կանենք», հիմա ուտում են. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

Ընտրություններին մնացել է հինգ օր, իսկ քարոզարշավի ավարտին՝ չորս: Թե որքանով է մասնակից ուժերին հաջողվել շահել հայաստանցու վստահությունը, «Իրավունք»-ը պարզեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, Երեւանի ավագանու անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ տեսակետը:

— Նախ ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավի ընթացքը:

— Կարծում եմ՝ գնահատականն ավելի լավ կտա քաղաքացին: Վառ օրինակները տարբեր տեսանյութերում երեւում է, թե քաղաքացիներն ինչպես են ընդունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նրանք ստանում են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, քանի որ մենք քննարկում ենք նրանց հուզող հարցերը մեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, եւ բոլորը գոհ են:

— Արդյո՞ք հավասար պայքար է ընթանում:

— Բացարձակ, որովհետեւ վարչական ռեսուրս է օգտագործում ՔՊ-ն: Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մանկապարտեզների, դպրոցների այլ կառույցների աշխատողներ, գործները թողած, շապիկը հագած մասնակցում ժամանակավոր իշխանության քարզարշավին:

— Երբեւէ նման քարոզարշավ չի եղել, երբ նման վիրավորանքներ հնչեն, ձերբակալություններ կատարվեն: Սա ինչպե՞ս կբացատրեք:

— Սա վախի դրսեւորում է: ՔՊ-ի մոտ սրացումներ են սկսել: Ութ տարի խաբելուց հետո, հիմա չեն կարողանում համոզել ՀՀ քաղաքացուն: Էլ չեն ասում «ապագա կա» կամ՝ «ասեք կանենք»: Այնպես որ, դա զուտ վախի դսրսեւորում է: Հիմա էլ խաբելու բան չի մնացել, հիմա սկսել են մարդկանց զբաղեցնել` տարբեր ճաշատեսակներ ուտելով: Ի՞նչ ասեն, եթե ասելու բան չունեն: Մարդիկ հարց են տալիս, թե մեր կյանքը ինչպե՞ս է բարելավվել, չեն կարողանում պատասխանել՝ բացի ասելով, իբր խաղաղություն է:
Ինչպե՞ս է խաղաղություն, երբ Ալիեւը հիմա էլ ասում է, որ պետք է Զանգեզուրի միջանցքը բացվի: Բա այդ «կիրթ ու կառուցողականն» ինչպե՞ս է բացելու միջանցքը:
Հունիսի 7-ին կոչ կանեմ մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին եւ կտեսնեք, որ այս իշխանությունն իր տեղը զիջելու է նորմալ մարդկանց, որոնք մտածում են Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացու մասին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում