«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Նորապատում հոր եւ որդիների սպանության մանրամասները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։ Բոլորն էլ ազգությամբ եզդիներ են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ եզդի տղամարդը, իր մորը վիրավորելու վերաբերյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով երեք մարդ տեղում մահացել էր։ Դեպքից հետո կրակոցներ արձակած անձը ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67766 

Սակայն ArmLur.am-ի ձեռքում հայտնված տեսագրությունը և համագյուղացիների պատմածը մի շարք հանգամանքների վերաբերյալ կասկածներ են առաջացնում։

Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը, կարծես թե, ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում էր փախչել և թաքնվել։ Հետո, ենթադրաբար, համենայն դեպս տպավորությունն այն է, որ մայրը թաքստոցը ցույց է տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան։ Սակայն նաև երևում է, որ, ենթադրաբար, մայրը կարծես թե հարվածում է սպանվածին։

Համագյուղացիների նկարագրությամբ՝ առաջին զոհը, մինչ սպանվելը, հասցնում է զանգահարել, ենթադրաբար, հորը և օգնություն խնդրել։ Սակայն մինչ դեպքի վայր են հասել հայրը և եղբայրը, նա արդեն սպանված է եղել։ Դրանից հետո նույն անձի կողմից կրակոցների զոհ են դառնում նաև հայրն ու մյուս որդին։

Կադրերից ակնհայտ երևում է, որ կողմերը միմյանց լավ են ճանաչում, և նրանց միջև թշնամանք կա։ ArmLur.am-ի հետ զրույցներում մի շարք համագյուղացիներ, որոնք չեն ցանկացել ներկայանալ, տարակուսանք հայտնեցին այն հանգամանքի վերաբերյալ, որ դեպքը հանրային տիրույթում ներկայացվել է ինքնապաշտպանության համատեքստում՝ իբր միջադեպի պատճառը մոր նկատմամբ հարձակումն է եղել։ Նրանց դիտարկմամբ՝ տեսանյութից էլ երևում է, որ սպանված անձինք միասին չեն եղել. միայն մի որդին է եղել դեպքի վայրում, իսկ մյուս երկու տղամարդիկ հետո են եկել։ Ավելին՝ կրակոցներ արձակած անձը զինված է եղել ավտոմատ զենքով, ոչ թե որսորդական։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղում այժմ լարված մթնոլորտ է տիրում։

Գյուղում մարդիկ պատմեցին մեզ, որ նույն ընտանիքի երեք տղամարդկանց հոգեհանգստի օրը դիակների դեմքերը փակ են եղել, ինչը ենթադրել է տալիս, որ, հնարավոր է, նաև դիակապտություն է տեղի ունեցել․ կրակոցներից բացի՝ վնասվել են նաև մարմինները։

Համագյուղացիների մի մասը մտավախություն ունի, որ տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո կարող են խորանալ հակասությունները, և չեն բացառում նաև վրեժխնդրության գործողությունների վտանգը։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Հ.Գ. Եթե իրավապահները, բացի ընդդիմադիր շտաբներով զբաղվելուց, նաև հանցագործությունների կանխմամբ և նախականխմամբ զբաղվեին, գուցե մեկ ընտանիքից երեք զոհ չունենայինք։ Իրավապահները կտիրապետեին օպերատիվ իրավիճակին, և երբեմնի մտերիմ համագյուղացիների միջև առկա թշնամանքի մասին տեղեկությունը կիմանային։ Վստահաբար հնարավոր կլիներ կանխել սպանությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան