Ընկեր Նիկոլը գնաց ընկեր Տրոցկիի վտանգավոր ճանապարհով. Մեդվեդեւ
ՄիջազգայինԱրձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը դեռ կմնա ԵԱՏՄ–ում եւ հանրաքվե չի անցկացնի, Դմիտրի Մեդվեդուը գրում է.
«Ընկեր Նիկոլը գնաց ընկեր Տրոցկիի վտանգավոր ճանապարհով։
Արձագանքելով այն հանրաքվեի կոչին, թե որ ինտեգրացիոն միավորմանը պետք է միանա Հայաստանը (ԵԱՏՄ-ին, թե ԵՄ-ին), նա հիշեցրեց Լև Դավիդովիչի լեգենդար բանաձևը. «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, այլ լուծարեք բանակը»։ Բառացիորեն՝ մենք հանրաքվեով ոչինչ չենք որոշի, մինչև մեզ չհրավիրեն ԵՄ-ին միանալու։ Եվ այդ ժամանակ, բնականաբար, կմեկնենք Եվրոպա։ Բայց մինչ այդ մենք կվայելենք ԵԱՏՄ-ի բոլոր արտոնությունները՝ հմտորեն օգտվելով Ռուսաստանից և միութենական մյուս երկրներից։
Ապրես, իհարկե։
Բայց արժե հիշել, որ որոնված բանաձևը հանգեցրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքմանը, թեև ավելի վատ պայմաններով։ Եվ Տրոցկիի ոլորապտույտ ճանապարհն ավարտվեց նրա համար բավականին ողբերգականորեն...
Շնորհավոր ծնունդդ, Նիկոլ Վովաևիչ»։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67754

