«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միշիկոն ու Նիկոլը երկվորյակ եղբայրների պես են. իրենց երկրների համար նրանք պատրաստել են նմանատիպ ճակատագիր

Թեմա

Հարցն այն է, թե Հայաստանին կհաջողվի՞ արդյոք խուսափել այն լայնածավալ աղետից, որը կարողացավ կանխել Վրաստանը՝ ազատվելով Սաակաշվիլուց և իր քաղաքականությունը «եվրոպական կողմնորոշումից» դեպի ռեալիզմ ու պրագմատիզմ շրջելով։

Իր կուսակցության հետ ընթանալով դեպի խորհրդարանական ընտրություններ՝ Նիկոլ Փաշինյանը լի է հաջողության հրճվանքով. մայիսի սկզբին նա անցկացրեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, իսկ հետո նաև «Հայաստան-ԵՄ» գագաթաժողովը, որտեղ իր համար գովասանական շատ խոսքեր լսեց այն մասին, թե ինչպես է ինքը Հայաստանին տանում դեպի Եվրոպա: Բայց ամենից շատ նրան, հավանաբար, ոգևորել են վերջերս ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թողած Քրիստինա Քվինի խոսքերն այն մասին, որ «ընդունող երկիրն այսօր «ժողովրդավարության փարոս» է Հարավային Կովկասում»: Սաակաշվիլին, հավանաբար, չի էլ հիշում, որ 2005 թվականին Թբիլիսի կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը «Հարավային Կովկասում «ազատության փարոսի»» մասին ճիշտ նույնպիսի խոսքեր ասաց Վրաստանում Սաակաշվիլու ռեժիմի մասին: Եվ պետք է ասել, որ այս համընկնումները պատահական չեն։ Միացյալ Նահանգներում իրենց վասալների համար վաղուց են կաղապարներ պատրաստել կյանքի բոլոր իրադրությունների պարագայում, և նրանց համար բավական է միայն փոխել երկրների կամ առաջնորդների անունները այս կամ այն իրավիճակում։ Իսկ վասալներն  իրենք հպարտորեն փքվում են՝ իրենց բացառիկության և «քաղաքակիրթ աշխարհի» համար կարևորության գիտակցումից։ Զարմանալի չէ, որ Փաշինյանը ոչ միայն Հայաստանը տանում է Սաակաշվիլու օրոք եղած Վրաստանի ճանապարհով, այլև ինքը շփոթելու աստիճան նման կլիներ Միշիկոյին, եթե չլիներ հասակի տարբերությունը։ Դե, դուք հասկացաք, որ խոսքը արտաքին տեսքի մասին չէ։  

Նրանք երկուսն էլ իշխանության եկան «գունավոր հեղափոխության» հաղթանակի արդյունքում։ Նրանք երկուսն էլ ընթանում էին «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսներով, բայց նրանց օրոք այն ոչ մի տեղ չանհետացավ։ Նրանք երկուսն էլ ընթանում էին «ժողովրդավարական արժեքների» պաշտպանության դրոշի ներքո, բայց արդյունքում հաստատեցին ոստիկանական կոշտ ռեժիմներ իրենց երկրներում, փորձեցին ոչնչացնել քաղաքական ընդդիմությանը և բարձրացրին բռնաճնշումների այնպիսի ալիք իրենց հակառակորդների նկատմամբ, որն իրենց նախորդները երազում էլ չէին տեսել։

Նրանց առանձնացնում է նաև Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր ատելությունը, որը նրանք թաքցնում էին մինչև որոշակի պահը, Արևմուտքի նկատմամբ մինչև ծայրահեղ ստորաքարշության հասնող հիվանդագին սերը և, որքան էլ դա տարօրինակ թվա, իրենց ղեկավարության հետևանքով իրենց երկրների տարածքային կորուստները։ Սաակաշվիլու «կորած» տարածքները Հարավային Օսեթիան և Աբխազիան էին։ Փաշինյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև նա այդպես էլ չճանաչեց այն, իսկ դատելով նրա արձագանքից՝ նա նույնիսկ ուրախ էր ազատվելով «վզից կախված այդ բեռից»։ Նրանք ունեն ևս մեկ «երկվորյակ եղբայր» այս բոլոր չափանիշներով, որին կոչում են Վլադիմիր Զելենսկի, բայց վերջինիս պատմությունը ընդհանրապես բանականության սահմաններից դուրս է, այն արդեն հասել է մինչև ծայրահեղ կետերի։ Ի դեպ, երեքն էլ վճռական պայքար մղեցին իրենց երկրներում կանոնիկ դավանանքների դեմ, որոնք խանգարում էին նրանց անձնական բռնապետության հաստատմանը։ Սակայն ուկրաինացի «ժամկետանցը» այս հարցում էլ ավելի շատ «հաջողության հասավ» մյուսներից։ Բայց հո՞ Փաշինյանը այս բնագավառում ակնհայտորեն «գերազանցեց» իր վրացի «գործընկերոջը»։

Հատկանշական է, որ և՛ Սաակաշվիլին, և՛ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակավ հռչակեցին Ռուսաստանի հետ կապերը ամրապնդելու և զարգացնելու, փոխադարձ ինտեգրացիայի և այլնի անհրաժեշտության մասին: Սակայն, իրենց իրական քաղաքականությամբ նրանք երկուսն էլ ամեն ինչ արեցին այդ կապերը նվազագույնի հասցնելու, իսկ ավելի լավ է, դրանք ամբողջությամբ խզելու համար: Սաակաշվիլին դադարեցրեց ռուսական հեռուստատեսության հեռարձակումը և պահանջեց ռուս զինվորականների ու դիվանագետների մի մասի դուրսբերումը երկրից: Փաշինյանն այժմ ճիշտ նույն կերպ հեռացրել է ռուս սահմանապահներին Հայաստանի սահմանների պաշտպանությունից, հրաժարվում է համագործակցել ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ Արցախից ազատվելու իր որոշման պատասխանատվությունը փորձում է բարդել Ռուսաստանի վրա: Եվ՛ Սաակաշվիլին, և՛ Փաշինյանը իրենց ենթակաների մեջ ամեն ինչից վեր գնահատում են անձնական հավատարմությունը, նույնիսկ եթե դա վնաս է հասցնում գործին:

Միշիկոյի և Նիկոլի կախվածությունը Արևմուտքից ընդունել է արդեն ինչ-որ գերաճած ձևեր։ Սաակաշվիլին այնպես էր հույս փայփայում (իսկ Փաշինյանը հիմա հույս ունի), որ «արտասահմանն իրենց կօգնի», որ հաշվի չառավ/չի առնում ոչ մի այլընտրանք։ Ժամադրությունը ամերիկացի նախագահների հետ նրանց համար քաղաքական հաջողության գագաթնակետն է համարվում՝ անկախ նրանից, թե իրենց երկրի համար դրանք ինչ կորուստների են փոխարկվում։

Ի դեպ, ամենամեծ վնասը նրանք, վերջին հաշվով, հասցրին ոչ թե Ռուսաստանին, այլ իրենց սեփական երկրներին։ Հետևաբար, չնայած նրանք ռուսատյաց են, Սաակաշվիլին ու Փաշինյանը համապատասխանաբար շատ ավելի վրացատյաց ու հայատյաց են, քանի որ իրենց երկրները տարել են ազգային աղետի։ Որպեսզի նրանց անձնական նմանությունները ավարտուն գծեր ստանան, կարելի է ասել, որ նրանք երկուսն էլ ծայրահեղ արհամարհական կերպով են վերաբերվում իրենց ժողովուրդների նկատմամբ և ունեն շատ անկայուն հոգեկերտվածք։

Եվ այս ֆոնի վրա արդեն այնքան էլ կարևոր չէ՝ կավարտի՞ Փաշինյանն իր կարիերան այնպես, ինչպես Սաակաշվիլին՝ բանտարկության ժամկետով, թե՞ ոչ՝ գոնե դրանով չկրկնելով իր վրացի քաղաքական երկվորյակ եղբոր ճակատագիրը։

Վրաստանին հաջողվեց վերջին պահին շրջվել այն ճանապարհից, որով Սաակաշվիլին տանում էր նրան ինքնիշխանության վերջնական կորստի և պետական աղետի: Հայաստանը դեռևս պետք է կատարի իր ընտրությունը:

Պատրաստել է Ա. ԳԻՇՅԱՆԸ

 

Հ.Գ. Վրաստանում իր քաղաքականության ձախողումից հետո Միխաիլ Սաակաշվիլին գնաց Ուկրաինա......բայց ամեն ինչ վատ ավարտվեց։ Օրինաչափ արդյունք է. այս լուսանկարում բանտային հիվանդանոցից մի կադր է, որում երևում է, թե ինչ հոգեկան խանգարմունքի մեջ է Միշիկոն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան