Կրեմլը Մակրոնի արարքը որակեց, որպես ծովահենություն (Տեսանյութ)
ՄիջազգայինՄակրոնը տեղեկացրեց, որ ֆրանսիական նավատորմը բռնագրավել է Մուրմանսկից նավարկող «Թագոր» տանկերը։ Եվրոպացիները կարծում են, որ նավը այսպես կոչված «ռուսական ստվերային նավատորմի» մաս է կազմում։ Բռնագրավումը իրականացվել է բրիտանական աջակցությամբ։
Եվ ահա, այս պատմությունը սուր զարգացում ունեցավ: Պարզվեց, որ նավի նավապետը ՌԴ քաղաքացի է, ինչը հաստատեց Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը: Իսկ Կրեմլն այդ արարքը որակեց, որպես ծովահենություն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանում միջադեպը։ Բայց փորձագիտական քննարկումներում այն միտքն է, որ Ֆրանսիան պետք է շտապի ազատ արձակել նավը: Այլապես կլինեն լուրջ հետեւանքներ:

