Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել
ՍպորտՄինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը մայիս ամսվա հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Բուլղարիայում կայացած ԵԱ ժամանակ Նազարյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել՝ հաղթելով 37-0 հաշվով։ Առաջնությունը տեղի էր ունեցել մայիսին։

