Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի դպրոցականներին ներգրավել են ՔՊ-ի քարոզարշավին

Ներքաղաքական

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցում դասերն ավելի շուտ են ավարտվել, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:

Այս մասին լրագրողներին հայտնել են հենց աշակերտները: Հանրահավաքին ներկա դպրոցականների կադրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է սոցիալական ցանցերում: Աշակերտուհիներից մեկը լրագրողներին պատմել է, որ դասերը վաղ են ավարտվել, որպեսզի իրենք կարողանան գալ միջոցառմանը և ձեռքերում պահեն Հայաստանի ու «Քաղաքացիական պայմանագրի» դրոշները: Նրա խոսքով՝ դպրոցի տնօրեն Շուշան Հախնազարյանի հետ միասին միջոցառմանը եկել են նաև ուսուցիչները։ Տեղում ներկա է եղել նաև երաժշտական դպրոցի մի խումբ։

Ավելի վաղ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչները հայտարարել էին, որ մայիսի 13-ին իրենց միկրոավտոբուսներով տեղափոխել են Ապարան՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար: Նրանք նույնպես պնդում են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատվել են դասաժամերը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն է սկսել մանկավարժների, աշխատակիցների և աշակերտների՝ նախընտրական քարոզարշավին ներգրավվածության վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում