Սուտը Փաշինյանի միակ ծրագրային դրույթն է

Վերլուծություն

Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական քարոզչության ակնհայտ ձախողումները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև հանրապետության քաղաքներում ու գյուղերում ամենայն ակնհայտությամբ ցույց տվեցին, որ ներկայիս իշխանությունը այլևս չի վայելում ոչ մի սոցիալական դասի լիակատար աջակցությունը։ Ամեն դեպքում, այս մայիսին «Ֆոկուս» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած արագ հարցումը ցույց տվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը նվազել է մինչև աղետալի ցածր 18 տոկոս՝ ավելի քան մեկ երրորդով պակաս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ։

Դրա հետ մեկտեղ դրական հաշվեկշիռ ունի ընդդիմադիր առաջնորդների եռյակը, իսկ երկրում ամենաքիչ ժողովրդականությունն ունեցող քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է։ Հարցվածների միայն 11 տոկոսն է հույսը դնում նրա վրա, և չի  վստահում ընտրողների 79 տոկոսը։ Նույնիսկ «ուրախ ավտոբուսը» ժողովրդի մեջ ոտքով քայլելով փոխարինելը վարչական ռեսուրսների ներգրավմամբ չմեծացրեց նրանց  ժողովրդականությունը՝ չնայած նրանց խոստացած ապագայում բարգավաճմանը։ Այս անիրագործելի խոստումները միայն հաստատեցին հայտնի ասացվածքը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ», քանի որ պարզվեց, որ սուտն այս «թավշյա» փիարի միակ ծրագրային դրույթն է։ Նրանց ծրագրային «աչքներին թոզ փչելու»՝ ստելով մոլորեցնելու առաջին երեսունյակում են այնպիսի ուտոպիական նախագծեր, ինչպիսիք են արդյունաբերական արտադրության աճը, աղքատության կրճատումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակարան Արցախից 10 հազար փախստական ընտանիքների համար, կենսաթոշակների ինդեքսավորումը, առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, հայկական ծագումով ապրանքների արտահանման կրկնապատկումը, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը, Երևանի, Գյումրու և Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը, մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության մեկնարկը, նոր ատոմային էներգաբլոկի նախագծի թողարկումը... Բոլոր այն պարտավորությունները, որոնք «փողոցային ուսապարկերը» ստանձնել էին դեռևս 2018 թվականին, բայց ութ տարվա մեջ այդպես էլ չկատարցին։

«Թավիշի» ընտրարշավին աջակցելու համար ակտիվացել է իշխանամետ բոտոֆերմաների (հատուկ ծրագրերով կառավարվող հազարավոր կեղծ հաշիվներից կազմված   կազմակերպված ցանց) և կեղծ (ֆեյք) հաշիվների ցանցը, ինչի մասին հաղորդում են լրատվամիջոցներն ու անկախ հետաքննողները: Օրինակ՝ Սամվել Կարապետյանի խոստումը հաղթանակի դեպքում հատուկ ռազմական գործողությանը (ՀՌԳ) մասնակցելու համար 300 հազար հայ ուղարկելու մասին ամբողջական մանիպուլյացիա է, քանի որ այս թիվը «Ուժեղ Հայաստան» ծրագրում կա՝ որպես նոր աշխատատեղեր բացելու թիվ: Դրա ակնառու օրինակն էր Ավստրիայում եվրոպական դրամապանակներից վճարվող սոցցանցերում մեկ այլ կեղծ տեղեկության բացահայտումը: «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը գործի է դրել ռուսալեզու հաշիվներ՝ իշխանության կուսակցությանը հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար: Այս գաղափարը, ըստ թերթի վարկածի, քարոզիչների գլուխն է մտել մի քանի պատճառով։ Նախ՝ ցույց տալու համար, որ հայ-ռուսական լարված հարաբերությունները ամենևին չեն արտացոլում Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ռուսաստանում ապրող հայերի վերաբերմունքի վրա, և նրանք շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդ՝ տպավորություն ստեղծել, թե նույնիսկ այն ռուսաստանցի հայերը, որոնց «ընդդիմությունը կարող է բերել Հայաստան» ընտրություններին քվեարկելու համար, միևնույն է, կքվեարկեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Չնայած բոլորովին վերջերս իշխանության ներկայացուցիչները սպառնում էին հենց օդանավակայանում ձերբակալել նրանց, ովքեր կժամանեն Հայաստան ընդդիմության օգտին քվեարկելու համար, նշում է հրապարակումը։

Այս ամբողջ շտապով թխված կեղծիքը ակտիվորեն օգտագործվում է Փաշինյանի նախընտրական քարոզարշավում, որը կարճատև լռությունից հետո վերադարձել է իր «բազային կարգավորումներին»։ Սակայն այժմ նրա բառամթերքի շտեմարանը համալրվել է ապադասակարգայնացած ծածկալեզվի նոր ժարգոնիզմներով, որոնք հասանելի են միայն նրա զոմբիացված ընտրազանգվածի «ինտելեկտուալ» մակարդակին, որը շարունակում է կուրորեն հավատալ, որ ինքը երեքմիլիոնանոց, թեև զգալիորեն նոսրացած, վարչապետների բանակի մեջ է։ Սակայն այս անգամ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» կամ «երկաթե մուրճով ծեծելու» փոխարեն վարչապետն իրեն ընդդիմադիր ընտրողներին վիրավորական անուններ է տալիս՝ տականքներ, դեշովկեք, շներ, շնագայլեր, «Սերժին ու Ռոբերտին ծախված կաշառակերներ» և առասպելական ահաբեկիչներին խոստանում է «մասկեքներն ու ավտոմատի կոթերը մտցնել համապատասխան տեղերը»։ Բայց եթե այսօր պետության գլուխը և վարչապետի նոր ժամկետի թեկնածուն նման արհամարհանքով է վերաբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա որքանո՞վ անկեղծ կլինի նրա պատրաստակամությունը ապագայում լուծելու «շների և շնագայլերի» սոցիալ-տնտեսական խնդիրները, էլ չասած Հայաստանի գոյաբանական մարտահրավերները։ Փորձագիտական ​​հանրության կարծիքով՝ կապիտուլյանտը, որի ոտքերի տակ արդեն այրվում է հողը, փորձում է վախեցնել շուրջ բոլորին և, հիստերիկորեն անցնելով փողոցային ժարգոնին, խոստանում է «չոքըցնել» ու «սատկացնել» ընդդիմության առաջնորդներին, որպեսզի նրանք «երազեն փախնելու մասին»։

Իրենց մեսիայի խոսքերից Փաշինյանի հետևորդներն անցան գործողությունների: Անզոր չարությամբ նրանք պատռում են առաջատար կուսակցությունների քարոզչական պաստառները, քաղաքապետարանը շինության ապօրինության պատրվակով քանդում է այն տաղավարները, որտեղ տեղավորված են ընդդիմադիրների շտաբները։ Արթիկ քաղաքի մոտակայքում ծիսականորեն սպանեցին շանը և, պոչին փաթաթելով Սամվել Կարապետյանի պաստառը, թողեցին նրան խաչի դիմաց՝ որպես սատանիստների արհամարհանքի նշան Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Նրանք, ովքեր չեն վախենում ճշմարտությունն ասել հանրահավաքների ժամանակ, պահնորդները բառացիորեն ձեռքով փակում են բերանները: Ոմանց նույնիսկ «վերևից» իջած հրամանով առաջարկում են աշխատանքից ազատվել, ինչպես դա պատահեց Արփինե Սողոյանի հետ, որը մայրաքաղաքի  № 16 պոլիկլինիկայի հարգված բժշկուհի է, որտեղ նա աշխատում է ավելի քան 20 տարի:

Վարչապետի հիստերիկ հարձակումները, որոնք վերածվում են հիմնական ընդդիմադիրների՝ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան անհատների վրա անձնական հարձակումների,  ոչ թե ուժ են, այլ թուլություն։ Նա դիմում է բացահայտ կեղծիքների, որոնք հնչում են ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլև սոցցանցերում ուղիղ եթերներով նրա սիրելի ժանրում։ Մասնավորապես, Լոռու մարզում կայացած հանրահավաքում, իսկ հետո ինտերնետում Փաշինյանը հայտարարեց, որ կալուգացի օլիգարխ Սամոն («Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը) ԱԴԾ-ի (անվտանգության դաշնային ծառայություն) աշխատակից է, ինչի մասին «հիմնավոր գրում են միջազգային և հայկական հեղինակավոր լրատվամիջոցները»։ Միաժամանակ մոռացավ, որ այդ նույն լրատվամիջոցները գրել և շարունակում են գրել նրա պապի՝ Նիկոլայ Փաշինյանի մասին, որը ծառայել է Վերմախտի (ԷսԷս) Հայկական լեգեոնում  և համագործակցել է նացիստական ​​ռեժիմի հետ, ինչի մասին կան արխիվային   լուսանկարներ և գերմանական տեղեկանք։ Ասենք, Նիկոլ Վովաևիչին առաջին անգամը չէ, որ երևում է ՊԱԿ-ի ստվերը։  Անցյալ տարի նա խորհրդարանական ամբիոնից նմանատիպ մեղադրանքներով հանդես եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբոր՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի դեմ, որն, իբր, ՊԱԿ-ի գործակալ է հավաքագրվել դեռևս խորհրդային ժամանակներում։ Բայց եթե ընդդիմադիր ճամբարում նա ամենուր տեսնում է «ՊԱԿ-ի գործակալական ցանց», ապա ինչո՞ւ չի ուզում ստուգել իր սեփական թիմին, որտեղ կան նույնիսկ կրկնակի գործակալներ։ Ինչպես «Օմեգա» մականունով լրտեսը, որը սկզբում հավաքագրվել է Թուրքիայում, իսկ հետո վերահավաքագրվել Հայաստանում։ Չէ՞ որ այս մասին նույնպես գրում են տեղական ու միջազգային լրատվամիջոցները՝ արխիվային փաստաթղթերին հղումով...

Փորձագիտական ​​հանրության կարծիքով՝ սա թույլ մարդու դասական հիստերիա է, որը, զգալով վերջի մոտենալը, միևնույն է շարունակում է ատամներով կառչել իշխանական աթոռից։ Այստեղից էլ՝ բռնաճնշումները։ Եվ եթե ընտրարշավի մեկնարկին մայիսի 8-ին կալանավորված էին ընդդիմության մոտ 10-15 կողմնակիցներ, ապա ամսվա երկրորդ տասնօրյակում, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Արփինե Մելոյանի խոսքերով, արդեն ձերբակալվել են 300 կողմնակիցներ։ Նա նշեց, որ ձերբակալություններն անօրինական են և միայն ուժեղացնում են ընդդիմության վճռականությունը՝ շարունակելու պայքարը, քանի որ «300-ը կարող է դառնալ 3000, 300.000 և ավելին»։ Ինչպես կարծում է քաղաքագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը, իշխանությունները առանց դադարի ռեժիմով ստանում են փակ սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնցում պարզորոշ երևում է, որ նրանց այլևս չի հաջողվում կոտրել հայամետ հասարակական տրամադրությունները։ Մարդիկ մերժում են Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության» թուրք-ադրբեջանական հայեցակարգը՝ հասկանալով, որ խոստացված «խաղաղությունը» վերաբերում է բացառապես «Արևմտյան Ադրբեջանին», այլ ոչ թե Հայաստանին, որտեղ վարչապետը Ալիևի հրահանգով ցանկանում է բնակեցնել Ադրբեջանից 300 հազար «էթնիկ հայերի»։ Ըստ էության, սա սովորական մանիպուլյացիա է, որտեղ խոսքը այն ադրբեջանցիների մասին է, որոնք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և կդառնան... «էթնիկ հայեր»։

Դատելով իրավիճակից՝ այսօր կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, ինչն էլ իր հերթին գործնականում զրոյացնում է իշխանությունների հնարավորությունները՝ ապագա խորհրդարանում ապահովելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուրջ ներկայություն: Հաշվի առնելով սույն հանգամանքները՝ Փաշինյանն ու նրա կողմնակիցները որոշեցին կտրուկ շիկացնել իրավիճակը՝ նախընտրական գործընթացը տեղափոխելով գռեհկության, ստի, վիրավորանքների և բացահայտ խաբեության դաշտ: Ընտրական գործընթացը վերածվում է հիմար, խուլիգանական, անիմաստ շոուի, որտեղ տարածվում է այն միտքը, թե «ամեն ինչ արդեն որոշված ​​է», և նրանք միևնույն է կվերարտադրեն իրենց իշխանությունը: Իհարկե, որպեսզի ընդդիմադիր ուժերին թույլ չտան մասնակցել ընտրություններին և պահպանեն խամաճիկային կառավարությունը, բացառված չէ, որ եվրոպացի «բարեկամները» «հիբրիդային սպառնալիքներին հակազդելու» պատրվակով փորձեն կրկնել մոլդովական սցենարը հայկական քաղաքականության համատեքստում: Բայց, մյուս կողմից, տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանին ու նրա թիմին մարդիկ արդեն դադարում են ոչ միայն հարգելուց, այլև վախենալուց: Ավելին, ի պատասխան իշխանությունների հիստերիկ վարքագծին՝ այն մարդիկ, ովքեր սկզբում չէին պատրաստվում մասնակցել ընտրություններին, այժմ ուզում են գնալ և իրենց ձայնով վերջ դնել այս ստրեսային, անհեթեթ մթնոլորտին, որի պայմաններում հայ հասարակությունը ապրում է գրեթե ութ տարի։ Բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են գնալ թե չգնալ ընտրություններին, պետք է եզրակացություններ անեն, եթե, իհարկե, չեն ցանկանում ապրել Արևմտյան Ադրբեջանում, ամփոփել է Աբովյանը։ Չէ՞ որ մինչև հունիսի 7-ը մնացել են հաշված օրեր...

 

Ալեքսանդր Մարկոսյան

 

Լուսանկարում՝

Վարչապետն իրեն ընդդիմադիր ընտրողներին վիրավորական անուններ է տալիս՝ տականքներ, դեշովկեք, շներ, շնագայլեր։ Հիստերիկորեն անցնելով փողոցային ժարգոնին՝ խոստանում է «չոքըցնել» ու «սատկացնել» ընդդիմության առաջնորդներին, որպեսզի նրանք «երազեն փախնելու մասին»։

Այսօր կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, ինչն էլ իր հերթին գործնականում զրոյացնում է իշխանությունների հնարավորությունները՝ ապագա խորհրդարանում ապահովելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լուրջ ներկայություն

Ինչ են մտածում շարքային քաղաքացիները նախընտրական իրավիճակի մասին...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում