Չալարել, չզլանալ, չվախենալ և հունիսի 7-ին մասնակցել ԱԺ համապետական ընտրություններին. «Կամք»

Ներքաղաքական
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ 2026 թվականի ԱԺ ընտրությունների առիթով:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, գաղափարակիցներ և աջակիցներ,
 
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը տարիներ ի վեր պայքարում է ազգային արժեքների և ազգային շահի պահպանման համար, և այսօր էլ՝ այս ճակատագրական օրերին, երբ վտանգված է հայոց պետականությունը և անկախությունը, մեր պայքարը շարունակվում է։
 
Կոչ ենք անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին։
 
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը և Արցախի կորուստը։
 
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մենք համոզված ենք, որ Հայաստանի փրկության կարևոր նախապայմանը դա իշխանափոխությունն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը և իր ավազակախումբը մնացին իշխանության, նրանք Հայաստանը կվերածեն թյուրքական երրորդ պետության, նրանք կթուրքացնեն Հայաստանը, ինչպես դա արեցին Արցախի հետ։ Որպեսզի երաշխավորված իշխանափոխություն լինի, կարևոր է որ 1․500․000 ՀՀ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին։ Մասնակցի՛ր ընտրություններին, դարձի՛ր 1․500․000-ից մեկը։
 
Անշուշտ, իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները և նրա առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն դա անհրաժեշտ նախապայման է կանգնեցնելու պարտությունների և նահանջի պտտանիվը և նրան հակառակ ընթացք տալու։
Անշուշտ, իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները, սակայն հունիսի 7-ին մենք կարող ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը և ինքնասիրությունը, Հայաստանը վերադարձնել հայերին, տե՛ր կանգնել մեր Երկրին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր ավանդույթներին և ազգային արժեքներին, մեր ճակատից ջնջել ամոթի այն խարանը, որը դաջել է այս իշխանությունը։ Մերժե՛նք այլասերության, խաղամոլության և թմրամոլության ջատագով և գլխավոր լոբբիստ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։ Մերժե՛նք Ալիևին հանձնված, Ալիևի ողորմածությանը մի ամբողջ ազգ և երկիր հանձնած Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։
 
Այսօր Հունիսի 1-ն է՝ մանուկների միջազգային օրը, մեր պայքարը միշտ էլ եղել է հայի և Հայաստանի համար, բայց առաջնահերթ այն հայ մանուկների, հայ բալիկների համար է։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է մեր զավակների, մեր երեխաների ապագան։ Կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրության հանուն նրանց, հանուն նրանց ապագայի, թույլ չտանք նրանց ձեռքից խլեն Մայր Հայրենիքի այս վերջին բեկորը։
 
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ չալարել, չզլանալ, չվախենալ և հունիսի 7-ին մասնակցել Ազգային ժողովի համապետական ընտրություններին», - ասված է Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարության մեջ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում