ՄԱԿ-ը սնանկության եզրին է
ՄիջազգայինThe Wall Street Journal-ի տվյալներով՝ ՄԱԿ-ը սնանկության եզրին է ԱՄՆ-ի և Չինաստանի պատճառով։
Միջոցները կարող են սպառվել արդեն օգոստոսի կեսերին։
Հիմնական խնդիրները կապված են կազմակերպության երկու խոշորագույն դոնորների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի ուշացած ներդրումների հետ։
Վաշինգտոնի պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը, մինչդեռ Պեկինը, վերջերս կատարված 850 միլիոն դոլարի վճարումից հետո, դեռևս պարտք է մոտ 455 միլիոն դոլար։
Գուտերեսը զգուշացրել է, որ կազմակերպությունը փաստացի ներգրավված է «սնանկացման մրցավազքի» մեջ։ Կազմակերպության ծախսերի զգալի մասը գերուռչացված եւ փաստացի ոչիչնչ չանող անձնակազմի վրա է, եւ մոտ 3000 պաշտոն արդեն կրճատվել է։
Իրավիճակը սրվում է ՄԱԿ-ի կողմից վարկ վերցնելու անկարողության պատճառով։

