ԱՄՆ-ն եւ Իրանը նորից հարվածներ են փոխանակել
ՄիջազգայինԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը` CENTCOM-ը հայտնել է Իրանին հասցված նոր հարվածների մասին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ խոցվել են Գորուկ շրջանում և Քեշմ կղզում գտնվող ռադարային կայաններն ու անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնները։ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության ընթացքում ամերիկյան կործանիչները ոչնչացրել են նաև իրանական ՀՕՊ համակարգեր, ցամաքային կառավարման կայան և երկու կամիկաձե գրոհային անօդաչու թռչող սարքեր։
Իսկ ահա ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ի պատասխան, հարված է հասցրել ամերիկյան բազային, որտեղից սկսվել է իրանական կղզու վրա հարձակումը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67729

