Մեկ երեկո՝ երկու առաջնախաղ Պարոնյան թատրոնում

Մշակութային

«ՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 30-ին եւ 31-ին կայացավ առաջնախաղ՝ մեկ երեկոյի ընթացքում ներկայացնելով երկու պարային պրեմիերա՝ «Լա բոհեմ» եւ «Տանգո»։

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, բեմանկարչության եւ զգեստների ձեւավորման հեղինակն է Աստղիկ Ստեփանյանը, իսկ փոխադրող բալետմայստերը՝ Նաիրա Հովհաննիսյանը։ Երաժշտական ձեւավորման հիմքում Շառլ Ազնավուրի եւ Gotan Project-ի ստեղծագործություններն են։

«Լա բոհեմ» մեկ գործողությամբ պարային ներկայացումը նվիրված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին եւ բեմադրված է նրա 12 երգերի հիման վրա։ Ներկայացումը հանդես է գալիս որպես նրա կյանքի ուղու, կերպարի եւ զգացմունքների գեղարվեստական արտացոլում։

«Տանգո» մեկ գործողությամբ պարային ներկայացումը բեմադրված է Gotan Project-ի երաժշտության վրա եւ բացահայտում է տանգոյի ներքին լարվածությունն ու զգացմունքային դրամատիզմը՝ միավորելով բարձրաշխարհիկ էսթետիկան եւ փողոցային կրքի էներգիան՝ բեմական հակադրությունների միջոցով։

«ՍԱ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՓՈՐՁ ԷՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Բալետմայստեր ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ շատ հուզված է, ներկայացման առաջնախաղը շատ սպասված օր էր իր կյանքում։

«Մենք շատ երկար սպասել ենք այս օրվան, եւ պրեմիերան, ի վերջո, կայացավ։ Մեր ներկայացումն արդեն հանձնեցինք հանդիսատեսի դատին եւ հիմա սպասում ենք նրանց գնահատականին։ Ճանապարհը, որով անցանք, եղել է դժվար՝ ամենօրյա տքնաջան եւ բարդ աշխատանք։ Քանի որ արտիստները տարբեր բնույթի եւ տարբեր ժանրերի են, մեզ հաջողվեց նեոկլասիկ ոճի մեջ համադրել եւ համախմբել նրանց։ Սա յուրահատուկ փորձ էր բոլորի համար», - նշեց նա։

Նաիրա Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ առաջին անգամ է բալետային խումբը ելույթ ունենում Պարոնյան թատրոնի բեմում՝ որպես առանձին արվեստի տեսակ. «Այսինքն՝ նրանք արդեն ներկայանում են իրենց ոճով, իրենց արվեստով, ոչ թե պարզապես լրացնում են դրամատիկ թատրոնի ներկայացումների պարային հատվածները, այլ ամբողջապես ներկայանում են որպես ինքնուրույն ստեղծագործական խումբ՝ իրենց տեխնիկայով եւ կատարողականությամբ»։

«ՏԱՆԳՈՅԻ» ՄԵՋ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ ԿԻՐՔՆ ՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ»

Մենակատար ԿԱՐԻՆԱ ՇԻԿԱՆՅԱՆԸ պատասխանելով հարցին, թե ինչն էր ներկայացման մեջ ամենակարեւորը՝ կի՞րքը, դրամատի՞զմը, թե՞ տեխնիկան, ասաց, որ իր դեպքում դրանք հնարավոր չէ տարանջատել։

«Տանգոյի» մեջ առաջնային են կիրքն ու էներգիան, որոնք փոխանցվում են շարժման միջոցով, քանի որ այս ժանրում պատմությունը բացահայտվում է հենց զգացմունքով։ Իսկ «Բոհեմի» դեպքում կա հստակ լիբրետո, պատմություն եւ դրամատուրգիա, որտեղ արդեն կարեւոր է նաեւ կերպարի ներքին զարգացումը եւ զգացմունքային խորությունը։ Ինձ համար ամենակարեւորը բոլոր այս բաղադրիչների միասնությունն էր, քանի որ հենց դրանց համադրությամբ է կերպարը դառնում ամբողջական եւ կենդանի», - ասաց նա։

Կարինա Շիկանյանը Սյուզետի կերպարով է հանդես գալիս։ Նրա բնութագրմամբ՝ այն հավաքական կերպար է, որը հստակ, իրական նախատիպ չունի. այն տարբեր կանանց պատկերների միավորում է, որոնք հանդիպել են Շառլ Ազնավուրի կյանքի ընթացքում:

«ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԸ ՍՏԱՑՎԵՑ՝ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ»

Իսկ թե ներկայացման մեջ ի՞նչն էր ամենակարեւորը՝ նյո՞ւթը, արտահայտչականությո՞ւնը, թե՞ տեխնիկական կողմը, բալետի արտիստ ԱՐՏԱԿ ԶԱԽԱՐՅԱՆԸ  վստահեցրեց՝ բոլորը միասին։

«Բայց ամենաշատը կնշեմ, որ թիմային աշխատանքն է մեզ համար շատ կարեւոր։ Դրանից էլ ձեւավորվեց ամբողջ արդյունքը։ Եթե թիմային աշխատանքը չլիներ, կարծում եմ՝ չէինք կարող ներկայանալ այնպես, ինչպես ներկայացանք։ Թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք ճիշտ կազմակերպել գործընթացը եւ անցնել նաեւ զգացողությունների ճանապարհով։

Սկզբնական շրջանում մտածում էինք, որ բարդ կլինի, քանի որ նոր փորձ էր մեզ համար, բայց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ինձ թվում է՝ հանդիսատեսին հանձնեցինք այն, ինչ մտածում էինք, նույնիսկ ավելին։ Կարծում եմ՝ նոր ձեւաչափը ստացվեց», - շեշտեց Զաքարյանը:

Նորարարությունն, ըստ մենակատարի, նրանում է, որ ներկայացման այսպիսի ձեւաչափը թատրոնի համար որոշ չափով անսովոր էր. «Մինչ այս մենք հիմնականում հանդես ենք եկել որպես դրամատիկ ներկայացումների պարային հավելում, իսկ այս անգամ ներկայացանք որպես առանձին պարային խումբ՝ ցույց տալով մեր ամբողջ ներուժը»։

«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ԱՅՍ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ»

Մենակատար ԱՀԱՐՈՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ համար եւս հնարավոր չէ տարանջատել, թե ինչն էր ամենակարեւորը՝ գաղափարը, արտահայտչականությունը, թե տեխնիկական կատարումը.

«Նման ներկայացումների դեպքում միայն տեխնիկայով սահմանափակվել չի կարելի, քանի որ խոսքը էմոցիոնալ ստեղծագործությունների մասին է։ Մանավանդ կարեւոր են անձնական ապրումները, կյանքի փուլերի զգացողությունները, որոնք պետք է ճիշտ փոխանցվեն հանդիսատեսին։ Տեխնիկան կարեւոր է, բայց այս պարագայում առաջնայինը էմոցիան է հանդիսատեսը պետք է դահլիճից իր հետ տանի զգացողություններ, ոչ միայն տեխնիկական տպավորություն։ Այս երկու ներկայացումների դեպքում տեխնիկան երկրորդական է։ Կարեւոր է այն, ինչ յուրաքանչյուր արտիստ կարողանում է փոխանցել ներքին ապրումներով», - նկատեց նա։

Ինչ վերաբերում է «Բոհեմին», Պետրոսյանը կարծում է, որ այն պետք է դառնա օրինակ երիտասարդների համար՝ ցույց տալով Ազնվուրի անցած դժվարությունների ճանապարհը, եւ այն, որ մարդը չի կոտրվում, այլ այդ փորձառությունը դառնում է շարժիչ ուժ։

«Տանգոն» ավելի ազատ եւ էմոցիոնալ ձեւաչափ է. յուրաքանչյուր հանդիսատես իր ձեւով է ընկալում այն՝ մեկը հիշում է ուրախ պահեր, մյուսը՝ տխուր։ «Տանգոն» յուրաքանչյուրին տարբեր զգացողություն է փոխանցում։

Նման ներկայացումը նորություն է թատրոնի խաղացանկում, եւ վստահ եմ՝ այն կսիրվի հանդիսատեսի կողմից։ Թեեւ «Տանգոն» արդեն նախկինում էլ ներկայացվել է օպերային թատրոնի բեմերում եւ հանդիսատեսի կողմից սիրվել է, այս տարբերակը ավելի յուրովի մոտեցում ունի եւ չի զիջում նախորդ բեմադրություններին», - ասաց Պետրոսյանը եւ կարեւորեց, որ Պարոնյանի անվան թատրոնն այսօր այն բեմերից է, որտեղ ամբողջական պարային ներկայացում է ներկայացվում. «Վստահ եմ՝ այս ուղղությունը կլինի շարունակական՝ թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում