Ռուսական ուժերը շատ վտանգավոր ճեղքում են իրականացրել Զապորոժեի ճակատի արեւելյան թեւում
ՄիջազգայինՌուսական ուժերը շատ վտանգավոր ճեղքում են իրականացրել Զապորոժեի ճակատի արեւելյան թեւում:
Նախօրեին գրավելով Վոզդվիժենկա բնակավայրը, ռուսները հարձակումը զարգացրել են դեպի արեւելք` դուրս գալով Լյուբիցկոե փոքրիկ, բայց մեծ կարեւորություն ունեցող բնակավայր:
Լյուբիցկոեն գտնվում է Օրեխովո-Նիկոլաեւկա մայրուղու վրա: Գրավելով Լյուբիցկոեն, ռուսները կփակեն ոչ միայն Օրեխովոն, այլ նաեւ Զապորոժել ողջ հարավային գիծը սնուցող ուկրաինական հիմնական մայրուղին: Օրեխովոն կմնա վերջին` Տավրիյսկոեի ճանապարհի հույսին, որը շատ մեծ հատվածով ռուսական մոտակա գործողության անօդաչուների հարվածի գոտում է:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67718

