Ռուսաստանը կարող է հարվածել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ական ատոմակայաններին՝ ի պատասխան Զապորոժեի ԱԷԿ-ի վրա հարձակման. Մեդվեդևը
ՄիջազգայինՌուսաստանը կարող է հարվածել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների ատոմակայաններին՝ ի պատասխան Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակման, ասել է Մեդվեդևը։
Եթե Զապորոժիեի ԱԷԿ-ը ոչնչացվի ուկրաինական հարձակման հետևանքով, պատասխանը կարող է լինել սիմետրիկ հարված ուկրաինական ԱԷԿ-ներին, ինչպես նաև հակամարտության մեջ ներգրավված ՆԱՏՕ-ի երկրների ատոմակայաններին, հավելել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Ես արդեն մեկ անգամ գրել եմ այս մասին, բայց կրկին կկրկնեմ այս կոշտ խոսքերը։ Ակնհայտ է, որ ատոմակայանի տուրբինի կամ ռեակտորի դահլիճի աղետալի ոչնչացումը կլինի նոր Չեռնոբիլ։ Եվ դա ոչնչով չի տարբերվում մարտավարական միջուկային զենքի կիրառումից»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67699

