Ադրբեջանը այս տարածաշրջանում որոշակիորեն վերածվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի պլացդարմի

Հանդիպում

ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը Հարավային Կովկասում ոչ այլ է, քան ռազմական ներկայություն։ Անգամ եթե դա ներկայացվում է որպես մասնավոր կամ տնտեսական կառույցների գործունեություն, Իրանում դա դիտարկվում է ԱՄՆ ազդեցության ընդլայնման համատեքստում։ Անդրադառնալով հայ-ամերիկյան «եղբայրությանը» նման դիտարկում է անում Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը.

-Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արդեն արձագանքել է զարգացումներին՝ կրկին ընդգծելով, որ Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի հարցում մնում է անփոփոխ․ առաջնահերթ են խաղաղության հաստատումը, տարածքային ամբողջականության պահպանումը և հաղորդակցությունների բացումը։ Միևնույն ժամանակ նա հատուկ շեշտել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը չի նպաստի կայունությանը, այլ կարող է հակառակը՝ խորացնել անվտանգային ռիսկերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը եւս միանշանակ չի ընդունվել. որոշ փորձագետներ դա դիտարկում են որպես հնարավոր դիվանագիտական հնարավորություն, սակայն գերիշխող են մնում  մտահոգություններն անվտանգային հարցերի շուրջ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա Իրանը դրանք պահպանելու է։ Դա պայմանավորված է նաև այն լարված հարաբերություններով, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի հետ։ Իրանը շատ լավ գիտակցում է մի շարք իրողություններ։ Ըստ իրանական ընկալումների՝ Ադրբեջանը այս տարածաշրջանում որոշակիորեն վերածվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի պլացդարմի։ Իրանը սա արձանագրում է, և այն վտանգները, որոնք գոյություն են ունեցել թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ իրանաիսրայելական 12-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ նաև դրանից առաջ, շարունակաբար դիտարկվել են։  

Այս պայմաններում Թեհրանը  շահագրգիռ չէ, որ Հայաստանի հետ հարաբերությունները լարվեն։Եվ, այո՛, իրանական կողմը փորձում է պահպանել և հնարավորության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության անվտանգային, ռազմական և ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին։ Կարևոր է նաև ընգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ Իրանի համար Հյուսիս-Հարավը կապող առանցքային օղակ՝ դեպի Եվրասիա, ԵԱՏՄ տարածք, ինչպես նաև դեպի Սև ծով տանող ուղղությամբ։ Սա այն գործոններից է, որը նպաստում է, որ Թեհրանը պահպանի և զարգացնի հարաբերությունները Երևանի հետ։ Սակայն, տեսական մակարդակում, եթե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը  փոխվի դեպի Արևմուտք, մասնավորապես Եվրամիություն, ՆԱՏՕ և Միացյալ Նահանգներ, ապա դա կարող է դառնալ գործոն, որ Իրանը վերանայի մոտեցումները Հայաստանի նկատմամբ։  Սա, սակայն, մնում է միայն տեսական սցենար։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ տարածաշրջանում Իրանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, և այս համատեքստում Իրանում կա մտահոգություն, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի ամրապնդել իր դիրքերը Իրանի հյուսիսային սահմանների ուղղությամբ՝ Հայաստանի տարածքի միջոցով։

Թեև պաշտոնական ձևակերպումներում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, որոշ փորձագիտական շրջանակներ դա դիտարկում են նաև որպես ԱՄՆ ազդեցության հնարավոր ընդլայնում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում