Արցախի նախագահի ընտրության հարցի վերաբերյալ դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է Արցախի նախագահի ընտրության գործընթաց սկսելու հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկայում խորհրդարանը կարող է անցնել քաղաքական խորհրդակցությունների և թեկնածուների առաջադրման փուլին։ Ինչքանով են լուրջ համարում այս իրավիճակում նման ընտրությունը արցախցիները, ի՞նչ է տալու այն վտարանդի դարձած արցախահայերին։ Եվ առհասարակ, որտե՞ղ
են այսօր արցախցի պատգամավորները, ո՞ր մի արցախցու խնդրին են կարողացել օգտակար լինել հարցերը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նախ նկատեց. 

- Նախ պետք է արձանագրեմ, որ այսօր արցախահայությունը գտնվում է բացառիկ ծանր և աննախադեպ իրավիճակում։ Այդ պայմաններում ցանկացած քաղաքական քայլ պետք է գնահատվի ոչ թե հույզերով, այլ այն հարցով, թե որքանով է այն ծառայելու արցախահայության իրավունքների և հավաքական շահերի պաշտպանությանը։ Արցախի նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ես կարծում եմ, որ դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ։ Պետք է հասկանալ, թե այդ գործընթացը ինչ նպատակ է հետապնդում, ինչ քաղաքական և իրավական արդյունքներ կարող է ապահովել և որքանով է համախմբելու արցախահայությանը և ինչքանով չի վտանգելու  ՀՀ-ը։ Միևնույն ժամանակ, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար առաջ է մղում այսպես  կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։ Այդ պայմաններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման ցանկացած փորձ կարող է որոշակի զսպող և հակակշռող նշանակություն ունենալ՝ ցույց տալով, որ Արցախի հարցը փակված չէ, իսկ արցախահայության հավաքական իրավունքները շարունակում են գոյություն ունենալ։ Սակայն ընտրությունն ինքնին նպատակ չէ։ Ամենակարևոր հարցն այն է, թե այդ գործընթացը ինչ գործնական օգուտ է տալու բռնի տեղահանված արցախահայերին՝ նրանց սոցիալական, իրավական, քաղաքական և միջազգային պաշտպանության տեսանկյունից։Ինչ վերաբերում է պատգամավորների գործունեությանը, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու, թե վերջին տարիներին ինչպիսի աջակցություն և արդյունք են ապահովել նրանք արցախահայության համար։ Այդ գնահատականը պետք է տան նախևառաջ արցախցիները։ Սակայն ես համոզված եմ, որ այսօր բոլոր քաղաքական և հասարակական գործիչների առաջնային պարտականությունը ոչ թե պաշտոնների շուրջ քննարկումներն են, այլ արցախահայության իրավունքների պաշտպանության, վերադարձի իրավունքի և ազգային համախմբման համար հետևողական աշխատանքը։Ընդհանուր գնահատականս Արցախի ԱԺ պատգամավորական կորպուսի  նկատմամբ  բացասական է, քանի որ պատգամավորը չի կիսում իր ընտրողի ցավը, չի զբաղվում նրա իրավական անվտանգությամբ։ Այդուհանդերձ այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե բաժանում, այլ համախմբում՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների և հայկական պետականության ապագայի։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում