«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե դա իրականություն դառնա, ապա Հայաստանը կոլապսի կենթարկվի. Գյուղատնտեսը «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության հետքերով

Հանդիպում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ Հայաստանից մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը վերջին շրջանում դադարել է համապատասխանել ռուսական պահանջներին։

Գերատեսչությունում ենթադրել են, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը կարող է չհաղթահարել այն պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել հանրապետության Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը անդրադառնալով ռուսական շուկայում առաջացած խնդիրներին, վստահ է, որ այս վիճակը լիովին սպասելի էր. 

-Հայկական արտադրանքի՝ ծաղիկների, գյուղմթերքի, մասնավորապես, լոլիկի հետ կապված խնդիրներ ժամանակ առ ժամանակ եղել են ռուսական շուկայում, սակայն առանց աղմուկի այդ խնդիրները հարթվել են, խախտումները վերացվել են և փոխգործակցությունը շարունակվել է բարիդրացիական մթնոլորտում։ Այս խնդիրը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել՝տեխնիկական և քաղաքական։ Եթե ընդունենք, որ վերջին ժամանակահատվածում ռուսական և ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների հետ կապված խնդիրները զուտ տեխնիկական են, ապրանքների որակի հետ կապ ունեն, չափորոշիչների խախտումների, ապա դա ևս կառավարության համապատասխան գերատեսչական մարմինների թերացման, վատ կառավարման պատճառով է, որ նրանք այդ ոլորտը ձախողել են։Դա կամ հատուկ մտածված, դիտավորություն ունեցող քաղաքականություն է, կամ չիմացության հետևանք։ Երկու դեպքում էլ եղած իրավիճակը պատիվ չի բերում մեր կառավարությանը։ Գերատեսչական մարմիններն իրենց համապատասխան գործիքակազմով՝ խորհրդատվություն, լաբորատորիաներ, փորձագետներ, պետք է անընդհատ ֆերմերի կողքին լինեն։ Պարտադիր չէ, որ ֆերմերը սկզբից մինչև վերջ տիրապետի ագրոկանոններին և ԵԱՏՄ կանոնակագերին։ Նրան պետք է ուղղորդել, օգնել, սովորեցնել ու վերահսկել՝ թույլատրելի ագրոքիմիկատների օգտագործման և դրանց չափաքանակների հարցում, վնասատուների դեմ պայքարի հարցում և այլն։ Այդ նպատակով պետական բյուջեից հսկայական միջոցներ են դուրս գրվում և փաստորեն դրանք անարդյունավետ են ծախսվում։
 
Գյուղատնտեսի գնահատմամբ.

-«Դու՝ ինձ, ես՝ քեզ» պարզ բանաձևն է գործում։ ՌԴ-ից բարձր մակարդակով արված հայտարարություններում ևս պաշտոնյաները խնդիրը կապում են այստեղից արված արտահայտությունների և վարած քաղաքականության հետ, ակնհայտ է, որ պատասխան են տալիս ու չեն թաքցնում դա։ Պետք է համր լինես, կույր լինես կամ վերին աստիճանի դեբիլ լինես, որ չհասկանաս՝ դա ինչ է նշանակում։ Երբ դեռ ծաղկի խնդիրն էր առաջացել, ծաղկաբույծները բողոքում էին, ես ասացի, որ դրանք ընդամենը ծաղիկներն են, հետևանքներն ավելի ծանր են լինելու։ Եվ հետևանքները չուշացան։
 
Ես մտավախություն ունեմ, որ հայաստանյան իշխանությունների կողմից հակառուսականության շարունակական սրման դեպքում Հայաստանին շատ ավելի վատ փորձություններ են սպասում։ Ռուսաստանը արդեն ակնարկել է Հայաստանի հետ իր ցամաքային և օդային տարածքները փակելու, գազի գինը վերանայելու հնարավոր մտադրությունների մասին. Եթե դա իրականություն դառնա, ապա Հայաստանը կոլապսի կենթարկվի, մենք կվերհիշենք իննսունականների մթի ու ցրտի տարիները:Հայաստանից Ռուսաստան է արտահանվում այստեղ արտադրվող, աճեցվող գյուղմթերքի, սպիրտային խմիչքների, կաթնամթերքի, պահածոների, վերամշակվող հումքի 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին։ Եվ եթե մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան փակվի, ապա բացի եկամուտների զգալի կորստից տնտեսվարողները, ֆերմերները ստիպված կլինեն նվազեցնել իրենց արտադրության ծավալները կամ պարզապես դադարեցնել գործունեությունը։ Այն դեպքում, երբ հսկայական միջոցներ են ներդրվել այդ արտադրության համար․ Վերջին մի քանի տարիներին իշխանությունները հինգ հազար հետկար նորագույն տեխնոլոգիաներով այգիներ են հիմնել։ Նաև բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ են ստեղծել։ Մարդիկ վարկեր են վերցրել դրանց համար, և եթե Ռուսաստանը փակի դրանց իրացման հիմնական շուկան, ինչ են անելու տնտեսվարողները, գյուղատնտեսները, ինչպե՞ս են փակելու իրենց միլիոնավոր վարկերը: 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը