«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չեմ սիրում պարծենալ, բայց ես Անաստաս Միկոյանն եմ...

Մշակութային

ԽՍՀՄ բարձրաստիճան պետական եւ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը՝ ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆ կրտսերը, Երեւանում էր իր հոր՝ «Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի հետ:

Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Ստաս Նամինի ռեժիսուրայով, ներկայացվել էր Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը, որի դերակատարներից մեկը հենց փոքրիկ Անաստասն էր։

Ներկայացումից հետո զրուցեցինք Անաստաս Միկոյանի հետ՝ նրա բեմական առաջին քայլերի, երազանքների, երեւանյան տպավորությունների եւ, իհարկե, լեգենդար տոհմի մասին:

— Խնդրում եմ՝ ներկայացիր։

— Ես Անաստաս Միկոյանն եմ։ Զվարճալի էր, մեկն ինձ մոտեցավ, հարցնում էր՝ իսկապե՞ս Միկոյանի ազգականն եմ, նրա սերունդից եմ, մյուսն էլ ասում էր՝ ազգակա՞նն ես, թե՞ պարզապես նույն ազգանունն ունես։ Իսկ մեկ ուրիշն էլ ասաց՝ վերջապես հանգիստ թողեք երեխային։

— Դու իրո՞ք կուզենայիր, որ քեզ հանգիստ թողնեին։ Թե՞ քեզ հաճելի է, երբ այդպիսի հարցեր են տալիս։

— Առայժմ հաճելի է։

— Քեզ համար հպարտությո՞ւն է, որ Անաստաս Միկոյանի ազգականն ես։

— Չգիտեմ։ Ես չեմ սիրում պարծենալ։ Եթե անկեղծ, շատ հաճախ դրա մասին չեմ էլ հիշում։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։

— Իսկ այն, որ հայրդ այդքան հայտնի՞ է: Դա՞ էլ նշանակություն չունի քեզ համար:

— Դե, մի քիչ, իհարկե։

— Քանի՞ տարեկան ես։ Ո՞ր դասարանում ես սովորում:

— Ինը տարեկան։ Սովորում եմ երրորդ դասարանում:

— Իսկ դասարանում երեխաներն ինչպե՞ս են վերաբերվում քեզ։

— Դե, եթե նրանք ինչ-որ բան սխալ անեն, ես էլ իրենց հետ նույնկերպ կվարվեմ։

— Այսինքն՝ նույնկե՞րպ կպատասխանես։

— Նման դեպքեր լինում են։

— Բայց, ընդհանրապես ճի՞շտ է այդպես վարվել։

— Սովորաբար, եթե ինչ-որ մեկը վիրավորում է, ես խորհուրդ եմ տալիս հումոր օգտագործել։ Բացեմ մի գաղտնիք՝ հումորը խուլիգանների դեմ ամենածիծաղելի ու ամենաարդյունավետ զենքն է։

— Դու դերասա՞ն ես։

— Մի քիչ։ Ավելի ճիշտ՝ դպրոցական եմ, բայց մի փոքր էլ զբաղվում եմ դերասանությամբ։ Երբեմն դերասան եմ լինում։

— Թատերական ստուդիա՞ ես հաճախում։

— Դե, այո։ Ուրիշ ի՞նչ անեմ։

— Ինչո՞ւ։ Շատ բան կարող ես անել։ Քեզ անձամբ դո՞ւր է գալիս դա, թե՞ պարզապես այդպես է ստացվել։

— Ինձ շատ է դուր գալիս։ Ես պարզապես խաղում եմ հոգուս համար, անչափ ոգեշնչվում եմ։ Եվ այն ինձ ուրախություն է պարգեւում:

— Նույնիսկ եթե լուրջ ստեղծագործության հե՞տ գործ ունես:

— Այո, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը հենց լուրջ ներկայացում է: Եվ ես փորձում էի լրջորեն խաղալ։

— Եվ հրաշալի էր ստացվում քեզ մոտ լրջորեն խաղալ։ Դու ինքդ խորացե՞լ էիր այդ ստեղծագործության մեջ։ Հավանաբար, ամբողջ գործը կարդացել էիր, չէ՞։

— Ես նույնիսկ չէի կարդացել այդ ստեղծագործությունը: Եթե անկեղծ, ինձ հրավիրեցին, ես էլ, իհարկե, համաձայնեցի։ Ինձ տվեցին տեքստը, ես սովորեցի այն։

— Իսկապե՞ս:

— Այո, այո։ Հենց դա է հետաքրքիր, որ գիրքը չեմ կարդացել և նույնիսկ չգիտեմ՝ իրականում այնտեղ ինչպես է գրված։

— Բայց ամբողջ սցենարը կարդացե՞լ ես։

— Դե, սցենարը՝ այո, ինչպես տեսաք, սովորել էի:

— Ապագայում կուզենա՞ս կյանքդ կապել թատրոնի հետ։

— Կարծում եմ՝ այո։

— Հայրդ ինչ-որ դեր խաղո՞ւմ է այդ որոշման մեջ, թե՞ դա իսկապես քո ցանկությունն է։

— Չգիտեմ, բայց այն ամենը, ինչ ես ցանկանում եմ, իրականանում է։ Ուստի՝ պարզապես ուզում եմ... Դե, գուցե սա մանկական երազանք է: Մեծահասակների մոտ միշտ չէ, որ այդպես է լինում, միայն երեխաներն են հավատում, որ երազանքներն իրականանում են։ Իսկ ինձ մոտ այն ամենը, ինչ ուզում եմ, իրականանում է։

— Օրինակ՝ ի՞նչ էիր ուզում, որ իրականացել է։

— Շատ էի ուզում լավ մարդ լինել։ Եվ արդյունքում առաջին դասարանում ստացա «Կյանքում խիզախության եւ արիության համար» մեդալ՝ ֆիզկուլտուրա առարկայից:

— Կեցցե՛ս: Իսկ ի՞նչ էիր արել, որ քեզ այդպիսի մեդալ շնորհեցին:

— Ես պաշտպանել էի իմ դասընկերներին խուլիգաններից։

— Փաստորեն, նաեւ արդարության մարտի՞կ ես։

— Այո։

— Իսկ այստեղ քեզ դո՞ւր եկավ։ Առաջի՞ն անգամ ես Երեւանում։

— Ոչ, երկրորդ անգամ եմ գալիս, բայց թատրոնում չէի եղել:

— Քեզ դո՞ւր եկավ թատրոնը։

— Այո, դուր եկավ։ Եվ այսօր նույնիսկ մի փոքր մոլորվել էի։

— Թատրոնո՞ւմ։

— Այո։ Ինձ տարան ճաշելու, ես ճանապարհը չհիշեցի, հետո ստիպված եղա կես ժամ թափառել ամբողջ թատրոնով։ Ներկայացումից երկու ժամ առաջ էր, կես ժամ ման էի գալիս ամբողջ շենքում։

— Գլխավորը, որ չկորար եւ վերջում բեմի ճանապարհը գտար։ Իսկ ի՞նչ երազանք ունես։

— Դեռ չգիտեմ, դեռ չեմ ընտրել։ Սկզբում ուզում էի ոստիկան լինել, հետո մտափոխվեցի:

— Տխո՞ւր է, որ մեկնում ես Երեւանից:

— Դե, միջին։ Այստեղ շատ լավ էր։ Ես արդեն շատ տեղեր եմ շրջել։

— Նորից կուզե՞ս վերադառնալ Երեւան։

— Այո։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան