Վառ պայքար ՌՊԼ-ում, թե՞ մեծ փողերով լճացում Սաուդյան Արաբիայում. Գուբերնիևը` Սպերցյանի մասին
ՍպորտՌուս հայտնի մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևն արձագանքել է շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայում:
«Հնարավոր է՝ Սաուդյան Արաբիայում Սպերցյանին շատ մեծ գումարներ առաջարկեն: Այստեղ կարևոր է, թե նա ինչ կընտրի՝ վառ պայքար Ռուսաստանի առաջնությունում, թե՞ լճացում Սաուդյան Արաբիայի առաջնությունում»,- Գուբերնիևի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն:

