Ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է. առաջնախաղ՝ Պարոնյան թատրոնում

Մշակութային

«ԸՆԹՐԻՔ ՀԻՄԱՐԻ ՀԵՏ»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 23-ին եւ 24-ին կայացավ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգության առաջնախաղը՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով։ Ներկայացման նկարիչն է Մարիամ Մուրադյանը։ Բեմում հանդես են գալիս Հովակ Գալոյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Կուղյանոսյանը, Սիփան Զադոյանը, Կարապետ Քարաջյանը, Հասմիկ Մխիթարյանը, Արեւ Հակոբյանը եւ Հարություն Մելիք-Բեկյանը։

Ներկայացման սյուժեի հիմքում ընթրիքն է, որի ընթացքում հարուստ ընկերների խումբը որպես զվարճանքի առարկա հրավիրում է մի մարդու։ Սակայն հրավիրվածը՝ Ֆրանսուա Պինյոնը, իր անկեղծությամբ եւ անկանխատեսելի վարքով փոխում է ընթրիքի ընթացքը՝ խաթարելով տանտերերի ծրագրերը։

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԳՈՐԾԵՐ, ՈՐՈՆՔ ՄԻԱՅՆ ԾԻԾԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ»

Բեմադրիչ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով՝ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի խաղացանկում կատակերգությունը կարեւոր տեղ ունի, սակայն իր համար սկզբունքային է եղել ընտրել այնպիսի ստեղծագործություն, որը միայն ծիծաղ առաջացնելու նպատակ չի հետապնդում։

«Մտածել եմ՝ ինչ կարելի է անել, որ ե՛ւ թատրոնի ժանրին համապատասխանի, ե՛ւ հետաքրքիր կոմեդիա լինի, դերասանների հետ աշխատանքի հնարավորություն տա։ Ես սովորաբար խուսափում եմ շատ մակերեսային կոմեդիաներից, որովհետեւ ինձ համար դա հետաքրքիր չէ։ Չեմ սիրում գործեր, որոնք միայն ծիծաղեցնելու համար են։ Սիրում եմ նյութեր, որտեղ ասելիք կա, բայց միաժամանակ հետաքրքիր իրավիճակներ ու նուրբ հումոր կա։ Քանի որ ծանոթ էի Վեբերի այս գործին, մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է փորձել: Առաջարկեցի, թատրոնի ղեկավարությունը սիրով ընդառաջեց եւ համաձայնեց: Ինչպես տեսաք, ոչինչ չխնայեց լավ ներկայացում ստանալու համար, եւ մենք թիմային աշխատանքով կարողացանք հասնել հուսով եմ` լավ ներկայացման»,- նշեց բեմադրիչը։

Նրա խոսքով՝ կատակերգություն բեմադրելն առավել բարդ է, քանի որ հումորի ընկալումը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է։

«Դրամայի դեպքում գուցե ավելի հեշտ է ազդել հանդիսատեսի վրա, քան կատակերգությամբ վարակել նրան։ Այն, ինչ քեզ համար հումոր է, միշտ չէ, որ նույն կերպ կընդունվի դահլիճում»,- ասաց նա։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներկայացման հիմնական ուղերձը բարության եւ մարդկայնության կարեւորության մասին է։

«Այսօր մեր իրականությունն այնպիսին է դարձել, որ բարին հաճախ ծիծաղելի է ընկալվում։ Բարության վրա ծիծաղելն ու մեծամտությունը որպես առավելություն ներկայացնելը սովորական երեւույթ են դարձել։ Ես փորձել եմ ցույց տալ, որ բարի մարդուն հիմար համարելը շատ հարաբերական է։ Ներկայացման միջոցով ցանկացել ենք հանդիսատեսին հասցնել այն մտքին, որ բարությունը մարդու եւ մարդկության համար ամենակարեւոր արժեքներից է, եւ, անկախ ամեն ինչից, վերջում հենց բարությունն է հաղթում»,- ընդգծեց բեմադրիչը։

«ԾԻԾԱՂԵՑՆԵԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է, ԼԱՑԵՑՆԵԼԸ՝ ԵՐԲԵՄՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ»

Դերասանուհի ԱՐԵՎ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով՝ կատակերգական ժանրում աշխատելը դերասանից մեծ ճշգրտություն եւ ներքին ազատություն է պահանջում։

«Կարծում եմ՝ կատակերգությունն ավելի բարդ է, որովհետեւ մարդկանց ծիծաղեցնելը շատ դժվար է։ Լացեցնելը երբեմն ավելի հեշտ է, որովհետեւ կարող ես դիպչել մարդու ներքին զգացմունքներին, իսկ հումորի ընկալումը բոլորի մոտ տարբեր է: Ինձ համար մեծ պատիվ եւ նաեւ համարձակություն գտնվել բեմում վաստակ ունեցող դերասանների հետ, ինչը կարծում եմ՝ հաղթահարեցի »,- նշեց դերասանուհին։

Նա պատմեց նաեւ իր մարմնավորած կերպարի մասին։

«Մարլենը շատ հետաքրքիր կերպար է։ Առաջին հայացքից թվում է՝ պարզապես կրակոտ ու կատակերգական կին է, բայց իրականում ունի խորքային ենթատեքստ։ Նա հավատում է հոգու գոյությանը, վերամարմնավորմանը։ Այդ կերպարի մեջ նաեւ ինձնից կա, որովհետեւ ես նույնպես հավատում եմ այդ երեւույթներին»,- ասաց Հակոբյանը։

«ՎԱՂՈՒՑ ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ԴԵՐ ՉԷԻ ԽԱՂԱՑԵԼ… ՇԱՏ ԷԻ ԿԱՐՈՏԵԼ»

Ֆրանսուա Պինյոնի դերակատար ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆԻ խոսքով՝ կատակերգական դեր խաղալը դերասանի համար ամենաբարդ փորձություններից մեկն է։

«Իհարկե, կատակերգություն խաղալն ավելի դժվար է։ Դա հանդիսատեսի համար միայն թեթեւ, ուրախ ու ծիծաղելի է թվում, բայց դերասանի համար շատ բարդ աշխատանք է։ Պետք է կարողանաս համոզել, օրգանական լինել բեմում։ Իհարկե, դրամատիկական կերպարներն էլ ունեն իրենց դժվարությունները, բայց, կարծում եմ, կատակերգություն խաղալն ավելի բարդ է»,- նշեց դերասանը։

Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Ֆրանսուա Պինյոնի մասին, Գալոյանն ընդգծեց, որ նա ազնիվ եւ մաքուր մարդ է, ում հաճախ սխալ են ընկալում։

«Ֆրանսուա Պինյոնը մարդ է, որը ազնիվ է իր էությամբ, իր բնույթով։ Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ազնիվ մարդկանց խաբում են, ծաղրում են, բայց, վերջիվերջո, ծաղրվում են հենց ծաղրողները։ Որովհետեւ ազնիվ մարդուն ծաղրելը մեղք է»,- ասաց նա։

Դերասանը նաեւ խոստովանեց, որ երկար դադարից հետո կրկին հարազատ թատրոնի բեմ վերադառնալն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Այո, կարող եմ ասել՝ վաղուց կատակերգական դեր չէի խաղացել եւ շատ էի կարոտել։ Կարոտել էի նաեւ թատրոնս, որովհետեւ երեք տարի թատրոնում չէի եղել։ Ինձ համար շատ կարեւոր էր այս դերը մարմնավորելը»,- նշեց Հովակ Գալոյանը։

Նրա խոսքով՝ ներկայացման գլխավոր ուղերձը բարությունն ու մարդկայնությունն են։

«Կուզեմ, որ հանդիսատեսն իր հետ տանի բարություն, ազնվություն եւ մարդկայնություն»,- եզրափակեց դերասանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում