Կարո՞ղ է Զավենիչն ուղղակի կուսակիցներին է գլխանց զգուշացնում. ԶԱՐՄԱՆՔ

Վերլուծություն

Ինչու է վերստին ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ուզում վերադառնալ խորհրդարան՝ այս անգամ իր «Հանրապետություն» կուսակցությունով, այլեւս գաղտնազերծված է: Դիլիջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ Զավենիչը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարել է, թե ցանկանում է օրենքով արգելել հոգեհացը: «Չկա ընտանիք, որ այդ խնդրի հետ շփված չլինի: Մարդն իր վիշտն ու դարդը թողած՝ հոգեհացի խնդիր է լուծում: Հետո գերեզմանի խնդիր է լուծում, որ կողքի գերեզմանից պուճուր չլինի, ավել ծախս են անում, որ չասեն՝ ամոթ է: Այս ամեն ինչը պիտի օրենքով կարգավորվի, ու այս խնդիրները պիտի լուծվեն: Ժողովուրդ ջան, մենք նաեւ այս խնդիրներն ենք տանելու Ազգային ժողով ու նման խնդիրներ ենք բարձրացնելու, որ մարդկանց փոքր հարցերից մինչեւ մեծ հարցեր կարողանանք իրավական եւ օրենսդրական առումով լուծումներ տալ», - մանրամասնում է Արամ Սարգսյանը: Ի՞նչ է իրականում հոգեհացը, բարեպաշտական սովորություն, որով մենք մեր ունեցածից բաժին ենք հանում մեր հանգուցյալների հոգու փրկության համար: Կարո՞ղ է Զավենիչն ուղղակի կուսակիցներին է գլխանց զգուշացնում, որ հունիսի 7-ին՝ իրենց քաղաքական «հուղարկավորությանը» ոչ մի հացկերույթ չի հաջորդելու, որովհետեւ ձայներ փոշիացնողների հոգիները չեն ունենալու հոգու փրկություն:

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ էլ քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ստանալու են հեղափոխություն»: Ի պատասխան՝ Փաշինյան Նիկոլն էլ ասել է, որ ցանկացած հեղաշրջման փորձ կխափանվի, Հայաստանի իրավապահ համակարգը «բնում կխեղդի հեղաշրջման ցանկացած փորձ»։ «Եթե խլելու բան կա, միայն քո բանտը կարող են ձեռից խլել, դա էլ, կարծում եմ, այս անգամ չի ստացվի», - եզրափակել է նա: Բայց այստեղ ամենազարմանալին այն է, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններին, երբ նույն Քոչարյանն ասում էր «կրելու ենք», եւ մեծ թվով ընդդիմադիրներ հավատում էին հենց նրան, ամեն ինչ ավարտվեց ոչ թե հեղափոխությամբ, այլ՝ Ալեն Սիմոնյանի մոտ ընդդիմադիր աշխատելով: Իսկ հիմա, երբ մի շարք սոցհարցումներ նույնիսկ կասկածում են, որ «Հայաստան» դաշինքը կհաղթահարի նախընտրական շեմը, վերջինս խոստանում է հեղափոխություն անել:

Իսկ Վրաստանի նախկին նախագահ, փողկապ ուտող շիզոֆրենիկ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ մեզ խրատներ է տալիս` գովազդելով Նիկոլ Փաշինյանին, թե բա՝ նրան ընտրեք ու մի կատարեք վրացի ժողովրդի սխալը: Անդրադառնալով վերոնշյալին՝ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արեւմուտքի այս գործիքը 2008 թվին Վրաստանը ներքաշեց պատերազմի մեջ, կորցրեց Հարավային Օսիայի մոտ 50 տոկոսը եւ Աբխազիայի մոտ 30 տոկոսը, որոնք Թբիլիսին վերահսկում էին, Վրաստանը դարձրեց կապիտուլյանտ երկիր, վրացական գինիների եւ ջրերի ՌԴ շուկաներից դուրս շպրտվելու արդյունքում Վրաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս կրեց, զրկվեց ռուսական գազից եւ էներգակիրներից ու էլ ավելի կախվածության մեջ ընկավ թուրք-ադրբեջանական տանդեմից: Եվ միայն վրացի ժողովրդի ճիշտ ընտրության արդյունքում հիմա իր արժանի տեղում է` բանտում ու այնտեղից մեզ է խրատներ տալիս...»: Քաղաքագետը զգուշացնում է, որ թրքամետ Սաակաշվիլիի նպատակը մեկն է` Հայաստանը դարձնել թուրքական սանջակ... Այսքանից հետո պարզ է չէ՞, թե Սաակաշվիլու «խրատներին» հետեւողն ինչ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում