Bild. Մյունխենի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը անհայտ անօդաչուի պատճառով
ՄիջազգայինBild-ի փոխանցմամբ՝ Մյունխենի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը անհայտ անօդաչու թռչող սարքի պատճառով։
Այսօր առավոտյան օդանավակայանի մոտակայքում նկատվել է անհայտ անօդաչու թռչող սարք։
Երկու թռիչքուղիներում էլ երթևեկությունը դադարեցվել է, և դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։
Նրանք զննել են օդանավակայանի տարածքը և ստուգել անօդաչու թռչող սարքի հետ կապված ցանկացած ապացույց։ Տեղակայվել է նաև ուղղաթիռ։
«Դաշնային ոստիկանության կողմից անցկացված խուզարկությունը որևէ կասկածելի բան չի բացահայտել։ Օդանավակայանի գործունեությունը վերսկսվել է», - հաղորդում է հրատարակությունը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67673

