«Հրապարակ». Արցախցիների հանդեպ տեռորը պայմանավորված է Փաշինյանի խոր ատելությամբ եւ Ալիեւի առջեւ ստանձնած պարտավորություններով
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։
Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։
Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում: Մեր աղբյուրի կարծիքով, սա պայմանավորված է Փաշինյանի` արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ եւ Ալիեւի առջեւ ստանձնած պարտավորություններով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67666

