«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չէ՛, մենք ընտրապայքարի կեսից դուրս չենք գա. Արա Պապյան

Ներքաղաքական

Ինչպես արդեն «Իրավունք»-ը գրել է, «Ալյանս»-ը դուրս եկավ ընտրապայքարից՝ շեշտելով, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը: Արդյոք «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ը կհետեւի «Ալյանս»-ի օրինակին, փորձեցինք պարզել դիվանագետ, ԱԺԲ անդամ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՑ:

— Չէ՛, մենք ընտրապայքարի կեսից դուրս չենք գա: «Բեւեռին» չպետք է համեմատել «Ալյանս»-ի հետ: 2021-ից հետո՝ ԱԺԲ-ն եղել է ամենագործուն եւ ակտիվ կուսակցությունը Երեւանի եւ Հայաստանի փողոցներում: Պայքարի բոլոր ձեւերը մենք օգտագործել ենք՝ հանրահավաքներ, ցույցեր: Մենք վերլուծություններով ենք հանդես եկել: Եվ եթե օբեկտիվ գնահատեն մեր շանսերը, ապա կասեմ, որ նախորդ ընտրություններում, որտեղ մենք եւս մսնակցել ենք, հավաքել ենք 1,9 տոկոս, բայց դա այն բանի արդյունքում, որ մեր ձայները էապես խլվել են, տեղի է ունեցել կեղծում: Սա մեր պայքարի հերթական փուլերից մեկն է: Անկախ նրանից, մենք կմտնենք խորհրդարան, թե՝ ոչ, պետք է պայքարենք: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ մեր գաղափարները պետք է հասանելի դարձնենք ժողովրդին:

— Պարոն Պապյան, ինչպե՞ս կգնահատեք քարոզարշավը, արդյո՞ք հավասար պայմաններում է այն ընթանում:

— Քարոզարշավը, ինչպես եւ սպասվում էր, անցնում է բավականին լարված: Կարծում եմ, ըստ էության, առաջատար ուժերի մեջ ձայների տարբերությունը շատ չի լինելու:

Ինչ վերաբերում է հավասար պայմաններին, ասեմ, որ իշխանությունները վարչական բոլոր հնարավորությունները կիրառում են բոլորի դեմ, այդ թվում՝ ԱԺԲ-ի, լարվածությունը մեծացել է: Կողմերը ու հատկապես իշխանությունը ե՛ւ բառապաշարով, ե՛ւ սպառնալիքներով անընդհատ սրում է իրավիճակը:

Ի դեպ, ասեմ, որ այդ ատելության խոսքը, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է, եթե ինչ-որ մեկ այլ ուժ օգտագործեր, հաստատ քրեական գործ կհարուցեին տվյալ ուժի կամ անձի նկատմամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, իրավական համակարգը արդարորեն չի գործում:

— Եթե օբյեկտիվ գնահատեք Ձեր շանսերը ԱԺ անցնելու, որքանո՞վ եք դա իրատեսական համարում:

— Ես իրատեսական եմ գնահատում խորհրդարան մտնելու մեր շանսերը, քանի որ մենք նախորդ ընտրություններում էլ ենք մասնակցել, հավաքել ենք 1,5-1,9 տոկոս, բայց դա այն բանի հետեւանքով, որ մեր ձայները էապես խլվել են մեզնից, տեղի է ունեցել կեղծում եւ չեն հաշվել, երկրորդը՝ հսկայական ճնշում է բանեցվել եւ երրորդը՝ սա մեր պայքարի հերթական փուլերից մեկն է: Անկախ նրանից, մենք կմտնենք ԱԺ, թե՝ ոչ, պետք է պայքարենք:

ԱԺԲ-ն այն քաղաքական ուժը չէ, որ մենք մեր գաղափարները չփորձենք հասանելի դարձնել ժողովրդին: Շատ լրատվականներ, որ մեզ երկար տարիներով չեն կանչել եթերներ, որպեսզի հարցեր տան, հիմա օրենքի տառից ելնելով` ստիպված կանչում են, ինչն արդեն ինքնին մեզ համար դրական է: Կրկնում եմ, ԱԺԲ-ն տարիներ ի վեր իշխանության կողմից գտնվել է տեղեկատվական շրջփակման մեջ: Ես լրիվ իրատեսական եւ արժանի եմ համարում, որ «Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ը իր տեղն ունենա Ազգային ժողովում: Եվ առանց համեստության կարող եմ ասել, մենք թերեւս միակ լուրջ ու դասական կուսակցությունն ենք, որ բոլոր հարցերում անդադար ակտիվ ենք եւ անդադար խոսել ու խոսում ենք Արցախի կորստից:

Այլ հարց է, որ Հայաստանում ընտրությունը չի կատարվում գաղափարի հիման վրա, եւ այստեղ շատ ավելի դեր ունի փողը: Այսօր շատ կուսակցություններ մեկ շաբաթում այնքա՜ն փող են ծախսել միայն գովազդի վրա: Մենք այդ հնարավորությունը երբեք չենք ունեցել անգամ մեկ տարվա ընթացքում: Նաեւ ասեմ, որ մենք մեր ծախսերն անում ենք հանգանակությունների միջոցով, եւ մեր ողջ ծախսերի ցուցակը բաց է բոլորի համար: Այսինքն՝ մարդիկ մեզ նվիրում են 5-10 դոլարներով գումարներ եւ ոչ թե ինչ-որ օլիգարխիկ կամ իշխանության պարտադրանքով նվիրատվություններ են մեզ անում:

Կուսակցություններ կան, որ թվերը հրապարակում են, եւ մենք տեսնում ենք , որ միլիոնավոր գումարների նվիրատվություններ են ստանում: Հետեւաբար մենք պայքարելու ենք, քանի որ չի կարող մի կուսակցություն, որը ունի էապես տարբերվող ծրագրեր, իսկ մենք միակն ենք, որ խոսում ենք առաջին հանրապետության իրավահաջորդության մասին եւ հստակ ուղի ենք նախանշում, թե ինչպես ենք դիմակայելու Ադրբեջանի նկրտումներին եւ ֆինանսական հատուցումների ռազմատուգանքների պահանջին: Նկատենք, որ որեւէ մեկն այդ մասին չի խոսում, ոչ ոք չի ասում, թե ինչ գործնական ծրագիր ունի Արցախի խնդրի լուծման եւ ապաշրջափակման համար: Բոլորը՝ Նիկոլ Փաշինյանը ներառյալ, ցանկություններից են խոսում, բայց ծրագրային առումով, մենք ենք, որ հստակ նշում ենք:
Ողբերգությունն այն է, որ մենք մեր հասարակությունից 5 տարի առաջ ենք եւ մինչ հասարակությունը հասնում է մեր գաղափարներին, այդ ընթացքում կորցնում ենք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան