Ռուսաստանը շուրջօրյա ռեժիմով հարվածում է Ուկրաինայի նավթագազային համակարգին. Ուկրաինական «Նաֆտոգազ»
ՄիջազգայինՌուսաստանը շուրջօրյա ռեժիմով հարվածում է Ուկրաինայի նավթագազային ենթակառուցվածքներին, հայտարարել են ուկրաինական «Նաֆտոգազ»-ից։
Ընկերությունը հայտնել է մասնավորապես վերջին օրվա ընթացքում Խարկովի, Սումիի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերում գտնվող թիրախների վրա հարվածների մասին։
«Կա զգալի վնաս։ Հրդեհներ են բռնկվել։ Իրավիճակը շարունակում է մնալ բարդ», - հավելել աղբյուրը։
Սումիի մարզում գտնվող թիրախները այսօր հարվածվել են մի քանի ժամ շարունակ։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67656

