Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը. Պեսկով
ՄիջազգայինՊուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։
Պեսկովը հավելել, որ ոչ պաշտոնական ճաշի ժամանակ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն ունեցան «միասին շատ լավ զրույց ունենալ»։
«Բավականին սերտ շփում է եղել», – նշել է Պեսկովը։

