Սա ամենեւին էլ միջուկային «սունկ» չէ. Ջեֆ Բեզոսի ծանր հրթիռ պայթել մեկնարկային հարթակում (Տեսանյութ)
ՀասարակությունԼուսանկարում ամենեւին էլ միջուկային «սունկ» չէ:
Պարզապես միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի New Glenn ծանր հրթիռն է պայթել Ֆլորիդայում փորձարկման ժամանակ` հենց մեկնարկային հարթակում։
Ընկերությունը չի մանրամասնել, թե ինչ է տեղի ունեցել, միայն հայտնել է «անոմալիայի» մասին։
New Glenn-ը բազմակի օգտագործման հրթիռ է, որը նախատեսված է արբանյակներ ուղեծիր ուղարկելու և Լուսին ու Մարս հնարավոր առաքելությունների համար։ Blue Origin-ը նպատակ ունի դառնալ առևտրային տիեզերական թռիչքների հիմնական խաղացող՝ SpaceX-ի և ULA-ի նման հսկաների հետ մեկտեղ։ Այս հրթիռի բարձրությունը գերազանցում է 98 մետրը և տրամագիծը 7 մետր, ինչը այն դարձնում է աշխարհի ամենամեծերից մեկը։
Իհարկե, Մասկի հրթիռները ներկայումս շատ ավելի լավ են թռչում: Սակայն Բեզոս նրան հասնելու շանսեր դեռ ունի, չնայած այս աղետին:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67634

