Զորահանդեսին ներկայացված բոլոր զինտեխնիկաներն, ըստ էության, պաշտպանողական բնույթի էին. Հովհաննիսյան

Ներքաղաքական

Հնարապետության hրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված մեծ զորահանդես, որտեղ ներկայացվեց նորագույն սպառազինության զենքն ու տեխնիկան: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք եւ կգնահատեք Հանրապետության տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսը:

— Զորահանդեսին ներկայացված բոլոր զինտեխնիկաներն, ըստ էության, պաշտպանողական բնույթի էին: Ինչպես նաեւ ներկայացված էր վերջին ժամանակաշրջանում ձեռքբերված զինտեխնիկաները, նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված զինամթերրը:

Ասել, որ մեր հայկական բանակի ամբողջ արսենալն էր ցուցադրված, այդքան էլ այդպես չէ, ինչպես նաեւ տեղին չէ ասել, որ մեծամաշտաբ զորավարժություն է տեղի ունեցել: Պարզապես եղել է զորահանդես, որտեղ ցուցադրվել են վերջին ժամանակահատվածում ձեռք բերված զինտեխնիկան:

— Որքանո՞վ է ճիշտ համարվում ռազմական առումով, որ զինտեխնիկան զորահանդեսից հետո դեռ մնաց ցուցադրման:

— Եթե իմ կարծիքը ասեմ, ապա ես ընդհանրապես դեմ եմ ցանկացած զորահանդեսի: Քանի որ զորահանդեսները, որպես այդպիսին, չպետք է իրենք իրենց մեջ ունենան ռազմական բաղադրիչներ եւ լինեն պարզապես որոշակի արարողակարգ: Այս դեպքում, քանի որ բաց աղբյուրներից հայտնի է, թե ՀՀ-ն ում հետ ինչ պայմանագրեր է կնքել, ինչ զինտեխնիկա է ձեռք բերել, դա այդքան էլ ռազմական գաղտնիք չի լինում: Ռազմական գաղտնիք է համարվում թվակազմը:

Մյուս կողմից, սա շատ լավ առիթ է ցուցադրելու հայկական արտադրության անօդաչու սարքերը, որպեսզի հայ արտադրողը միջազգային շուկա կարողանա մտնել: Իսկ որքանով  է նպատակահարմար, թե արդյոք թշնամին կիմանա եւ այլն, ասեմ, որ զորահանդեսից չէ, որ պետք է թշնամին իմանա, թե մենք ինչ ունենք, որքան ունենք: Իրենց հետախուզական տվյալները կարծում եմ՝ բավարար են, որ իրենք տիրապետեն ողջ ինֆորմացիային:

— Շատերը դժգհություն հայտնեցին, որ դեռեւս ունենալով գերիներ Ադրբեջանում եւ պարտված երկիր համարվելով՝ բոլորվին տեղին չէր այդ զորահանդեսը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ասեմ, որ ընդհանրապես զորահանդեսներն ու այդ ռազմական շքերթները, հատկապես մեր տարածաշրջանում, մանավանդ պատերազմից հետո, մեր երկրին դեռեւ անհրաժեշտ չէին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում