Գնա՛ ընտրության, որ հունիսի 8-ին արթնանանք այլ Հայաստանում

Ներքաղաքական

Գնա՛ ընտրության, որ հունիսի 8-ին արթնանանք այլ Հայաստանում

«Իրավունք TV»-ի «Կլոր սեղան» նախագծի շրջանակում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ այս անգամ առաջիկա կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկում անցկացրեց «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար եւ շտաբի պետ, «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Ի դեպ, նշենք, որ քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկվել էր նաեւ ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքներին», ինչպես նաեւ «Միասնության թեւեր» կուսակցությանը, սակայն վերջիններս այդպես էլ չներկայացան:

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՄԵԿ ՕՐՎԱ ՄԵՋ 150 ՀԱԶԱՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԻՐԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ»

Բաբուխանյան — Պարոն Բաղդասարյան, ուրախ ենք Ձեզ ողջունել մեր տաղավարում եւ շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար:

Բաղդասարյան Պատիվ եմ համարում եւ շնորհակալ եմ հրավերի համար: Նախ թույլ տվեք ասել, որ վերը թվարկված քաղաքական ուժերն առիթը բաց չեն թողնում բակից բակ թռնել եւ ոսկեղենիկ հայերենով ոսկե ծրագրեր ներկայացնել: Ծրագրեր, որոնք նախորդ դարից՝ 90-ականներից ներկայացվել են, մինչդեռ այսօր գտնվում ենք այն վիճակում, որում գտնվում ենք:

Բաբուխանյան — Կցանկանամ Ձեզ դիմել ոչ միայն առաջատար կուսակցություններից մեկի առաջին համարը գլխավորող անձի, այլ նաեւ իրավաբանի, ինչպե՞ս եք գնահատում այն, որ արցախցիներին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին՝ ասելով, որ քաղաքացի չեն, սակայն 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ արցախցիները ստացել են ՀՀ լիիրավ քաղաքացիություն: Այդ քաղաքացիոությունը մի քանի անգամ դրսեւորվել է՝ ստացել են հայկական կապույտ անձնագրեր, Ռոբերտ Քոչարյանը որպես Արցախի բնակիչ, բայց արդեն ՀՀ քաղաքացի ընտրվել է նախագահ: Արցախցիները 1990 թվականին մասնակցել են Հայաստանի գերագույն խորհրդի ընտրություններին՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Ինչպե՞ս կարելի է մեկ օրվա մեջ 150 հազար ՀՀ քաղաքացու ասել, որ իրենք այլեւս քաղաքացի չեն այն դեպքում, երբ որոշումը չեղարկված չէ:

Բաղդասարյան Նախ կցանկանամ ասել, որ՝ այո, ցուցակով առաջին համարում եմ, սակայն կուսակցության նախագահը չեմ եւ ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկսյանն է, որն այսօր գտնվում է հանիրավի կալանքի տակ:

Ինչ վերաբերում է արցախցիների թեմային, պետք է արձանագրեմ, որ, ցավոք, եղավ տոտալ խախտում: Եվ պետք է ասեմ, որ բնավ կարեւոր չէ 150 հազար, թե մեկ կամ 10 անձ, դա միեւնույնն է ես դիտում եմ որպես խախտում եւ, ինչու ոչ, դրանով նաեւ ընտրությունների լեգիտիմությունը կարելի է դնել հարցականի տակ:

Ճիշտ նկատեցիք, նախորդ դարի 90-ականներին, ես հիշում եմ, որ անգամ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությանը նրանք եւս մասնակցեցին: Տիպիկ նկատեցիք, որ Հանրապեության երկրորդ նախագահը եւս ներկայացնում էր այդ տարածաշրջանը: Մեկ բառով ասեմ՝ սա իրավունքի կոպիտ խախտում է: Այսօր պայմանական ասում են, որ գործող իշխանությունը խնդիր չունի եվրոպաներում, եւ մարդիկ գալիս ձեռքները սեղմում են, բան չեմ ասում, դա «օքեյ» է առերեւույթ, բայց հետագայում թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում փոխվելու է իրավիճակը:

Ցավոք, տեսնում ենք, թե ինչպես գործող իշխանությունը չի գնահատում իր ընտրողին, իր քաղաքացուն, իսկ ես արցախցուն համարում եմ ՀՀ քաղաքացի: Պետք է ասեմ, որ վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը միակ քաղաքական միավորն է, ով ծրագրային դրույթ ունի, որ արցախցին գնալու է Արցախ: Ավելին, պարոն Ղուկասյանը բազմիցս հրապարակային հայտարարել է այդ մասին: Մենք հունիսի 8-ին արթնանալու ենք այլ Հայաստանում, եւ մեր այդ ծրագրային կարեւորագույն դրույքներից մեկը կյանքի է կոչվելու բացառապես միասնական ուժերով:

«ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ԿԱՐԾՐԱՑՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ»

Բաբուխանյան —Ասեմ, որ մենք «Իրավունք TV»-ի տաղավարում «Կլոր սեղան» անցկացրեցինք փորձագետների հետ, եւ թեման Արցախի նախընտրական ծրագրերին էր վերաբերում: Պետք է շեշտեմ, որ Դուք եւս ներկայացրիք Ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը` կապված Արցախի հետ, եւ թերեւս Ձեր կուսակցության ծրագրում այն լավագույնս էր բացված, որը ես կարեւորում եմ: Գնալով տեսնում ենք, որ ուժայինները ճնշումներն ավելի են կարծրացնում ընդդիմադիրների հանդեպ, եւ նույնիսկ թեկնածուներից մեկը` Նիկոլ Փաշինյան անվամբ, ով վարչապետի պաշտոնում է, սակայն այժմ արձակուրդ է վերցրել, ասում է, որ ԱԱԾ-ն, թեկնածուներից մեկին, տվյալ դեպքում Անդրանիկ Թեւանյանին կալանավորելու է ու այդպես էլ եղավ: ԱԱԾ-ն եկավ Թեւանյանենց տունը խուզարկեց, այնուհետ տեղի ունեցավ ձերբակալում, դատարան եւ 2 ամսով կալանավորում: Ստացվում է, որ ԱԱԾ-ն թեկնածուներից մեկին՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, զեկուցում են իրենց գործողությունների մասին: Մենք կարո՞ղ ենք մտածել, որ ստանում են պատվեր, որ համակարգում են իրենց գործողություններն ու ճնշումները ընդդիմադիրների հանդեպ` կոնկրետ թեկնածուներից մեկի թելադրանքով:

Բաղդասարյան Իրականում դա ՀՀ-ում բավականին լուրջ թեմա է: Մի փոքր հետ գնամ դեպի 90–ականներ, ու հիշեցնեմ, թե պատվերով ինչպես էին ընտրություններ անում, սպանություններ իրականացնում: Ցավոք, ասել, որ դա գտնվել է բացառապես այսօրվա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիրույթում, նշանակում է ոչինչ չասել: Մեր սերունդը կամ մի քիչ ավագ սերունդը ականատես է եղել  այս 30 տարիներին ավելի վատ կարգի պատվերների:

Ինչ վերաբերում է կոնկրետ լոկալ դեպքին, անկեղծ ասած, փաստացի հանգամանքները մանրամասն չգիտեմ, բայց ասեմ, որ ես Սովետական դպրոց եմ անցել: Դպրոցում հատուկ գիտելիք ունեցող մասնագետներին իմպերատիվ սովորեցնում էին, որ օպերատիվ տեղեկությունը չի կարելի բարձրաձայնել: Այն հատուկ մարդկանց համար է հասու ու պետք է գործողությունը հասցնել ավարտին եւ նոր հանգուցալուծել:

Ինձ համար տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից մեկ օր առաջ մեսիջ է ուղարկվում տվյալ անձին, որ վաղը գալու ենք քեզ բռնենք: Դրան գումարած, պարոն Փաշինյանն այժմ քարոզարշավ է անում եւ գտնվում է արձակուրդի մեջ: Նման դեպքում դա, մեղմ ասած, իրավաչափ չէ: Վաղը դրա գնահատականը տրվելու է: Օրենքը հիշողություն ունի, եւ եթե մարդիկ մոռանան սրա-նրա մասին, ապա օրենքը չի մոռանա: Չեմ ֆիքսվում Նիկոլ Փաշինյանի գործողության վրա, սա ասում եմ ընդհանուր առմամբ: Ասեմ, որ ԴՕԿ կուսակցությունը անդրադառնալու է բոլոր հարցերին:

Ձեր թույլտվությամբ հարցից մի քիչ շեղվեմ եւ ասեմ, որ իշխանական կողմը հրահանգ է տալիս, որպեսզի կրթական օջախներից բերեն մարդիկ, լցնեն միտինգի վայրը, մյուս կողմն էլ առիթը բաց չի թողնում մարդկանց առնել-ծախելու: Չգիտեմ` երբ են գիտակցելու, որ մենք վատ ենք ապրում, որովհետեւ երբ դու ընտրողին առնում ես, հետո` ծախում, առաջիկա 5 տարին թոշակ չես բարձրացնելու, որովհետեւ պետք է հետ վերցնես այդ ծախսածդ գումարները, ոչ էլ հարկային քաղաքականություն ես նորմալ դնելու:

ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, միակ ուժն է, որ ընդունակ է սանիտարություն անելու:

«ՍԵՎ-ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ»  

Բաբուխանյան — Մենք խոսում ենք զանգվածային խախտումների մասին: Փաշինյանը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում իր մրցակիցների հանդեպ՝ կսատկացնեմ, կկզցնեմ…Որքանո՞վ է դա թույլատրելի իրավական տեսանկյունից, հատկապես, որ որքան էլ նա այս պահին լինի արձակուրդի մեջ, միեւնույնն է, գործող վարչապետի մասին է խոսքը:

Բաղդասարյան Ցավոք, սեւ-սպիտակի քաղաքականությունը դրվեց առաջին նախագահի օրոք, երբ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, նախագահների թեկնածուներից՝ Պարույր Հայրիկյանին եւ նրա թիմին Պառավաքարում, մեղմ ասած, ինքնադատաստանի ենթարկեցին եւ ոչ մեկը չպատժվեց: Հիմա դա հասել է գագաթնակետին՝ իրենից բխող բոլոր կործանարար հետեւանքներով:

Ես իմ սուբեկտիվ կարծիքն ասեմ ու նաեւ նշեմ, որ ես չեմ, ով պետք է Փաշինյանին եւ իր թիմին ասի՝ ինչպես անեն: Բայց երբ անձը իշխանության մեջ է եւ ծրագրեր է իրականացնում` լավ, թե վատ, դա հասու է բոլոր քաղաքացիների համար: Նման դեպքում, ընտրություններից առաջ, երբ իշխանական թիմը դուրս է գալիս քարոզարշավի, չեն արել այն, որ հիմա բակից բակ թռնելով, շուտասելուկի նման գոռում են: Դրան գումարած նաեւ խոսույթներ, որոնք իրավաչափ չեն: Ես կարող եմ հասկանալ, որ նոր ստեղծված կուսակցությունը պետք է գնա բակ, պետք է գնա քաղաքացու հետ հանդիպի, ասի` ես նոր ուժ եմ, ներկայացնում եմ այս ծրագիրը եւ այլն: Ի՞նչ է նշանակում, իշխանության թիմը գնում է բակ-բակ ու ասում, որ սա պետք է անենք եւ այլն:

Եթե ուշադրություն եք դարձրել, ապա կնկատեք, որ ԴՕԿ կուսակցությունը չի գնում բակ-բակ, որովհետեւ 5-6 տարի արած ունենք: Վարդան Ղուկասյանն իր խոսքի ուժով ավելի շատ բան է արել, քան պետական ցանկացած հիմնարկ: Հարգելով մի քանի կուսակցություններին, բայց եւ այնպես այսօր ընտրություններին մասնակցող շատ կուսակցություններից, շատ բան է արել: Այո, ծրագրեր ունենք, եւ, ինչպես եւ Դուք նկատեցիք, Արցախի ծրագիրը լավագույնն է որոշ կուսակցությունների ծրագրերից: Ասեմ, որ մե ծրագիրը կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան կայքում, համացանցում, եւ որոշ լրատվականներ մասնակիորեն հրապարակում են:

Վերադառնանք այսօրվա խոսույթին. դա անթույլատրելի է: Տպավորություն չստացվի, որ թիրախավորում եմ այսօրվա իշխանությանը, բայց ես լավ եմ հիշում, թե ինչ մահափորձ իրականացվեց Հայկ Բաբուխանյանի, լուսահոգի Հովհաննես Գալաջյանի նկատմամբ: Ինչպես էին խմբագրությունները, կուսակցությունները փակում: Ցավոք, այսօրվա իշխանությունը եկավ ու փոխանակ միասնաբար դա կարողանար մաքրել, արեց հակառակը՝ դա ավելացրեց:

Առհասարակ, ռիսկ է համարվում, լինելով երկրի ղեկավար, բակ-բակ գնալը, քանի որ կարող է լինել խիստ քննադատություն, նույնիսկ վիրավորանք: Բայց պետք է պատրաստ լինել ընդունել նաեւ վիրավորանք:

Բաբուխանյան — Երբ մարդուն մեկ օր առաջ զգուշացնում են, որ քեզ կկալանավորնեք, հաջորդ օրը կալանավորում են , դա սպառնալիք է: Որքանո՞վ է օրինական համարվում այս նախըտրական ընթացքը, երբ սպառնալիքներ է հնչում թե՛ թեկնածուների, թե՛ ժողովրդի հանդեպ:

Բաղդասարյան Դա, մեղմ ասած, օրինական չէ: Առիթը բաց չթողնելով` ցանկանում եմ ասել, որ միասնաբար պետք է քայլենք ու կառուցենք երկիր: Խոսույթ ունի մեր կուսակցությունը` ի դեմս ինձ եւ պարոն Ղուկասյանի, որ սանիտարական մաքրում պետք է կատարվի: Մենք բացահայտ հայտարարում ենք՝ նախկինների եւ ներկաների հետ մենք ճանապարհ չունենք գնալու: Ես եմ հայտարարել, որ երբ կխոստովանեն իրենց սխալները, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ու ոչ թե լինելու է փողոցային արդարադատություն, այլ բացառապես դատական իշխանություն, արդարադատություն: Դրանից հետո բոլորը իմ քույր-եղբայրներն են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում