Եվրոպան խուճապի մեջ է և երկխոսություն է փնտրում Ռուսաստանի հետ. Berliner Zeitung
ՄիջազգայինԵվրոպան խուճապի մեջ է և երկխոսություն է փնտրում Ռուսաստանի հետ, հայտնում է Berliner Zeitung-ը։
Ըստ աղբյուրի, Եվրոպական մայրաքաղաքները հանկարծ հասկացել են, որ «Մոսկվայի նկատմամբ հաղթանակի» վրա իրենց համառ հույսը փակուղի է գցել։
Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամությունը մեծանում է, և հիմնական պատճառը անկանխատեսելի Ամերիկայի օգնությունից զրկվելու վախն է։
«Նախկին ռազմավարությունը՝ Կիևին առավելագույն աջակցություն և միաժամանակ Մոսկվայի դեմ կոշտ դիրքորոշում պահպանելը, այս պայմաններում կորցնում է իր ներքին տրամաբանությունը», - նշվում է հոդվածում։
Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը ծանր հարված է հասցնում եվրոպական արդյունաբերությանը։ Ավելի ու ավելի շատ ձայներ են հնչում Մոսկվայի հետ հարաբերությունների մասնակի կարգավորման կոչ անելու համար, գոնե էներգետիկ ոլորտում։
Տես նաեւ https://t.me/iravunk/67586

