Ուկրաինական փորձագետներն ահազանգում են Սումիի ճակատում կատաստրոֆիկ իրավիճակի մասին
ՄիջազգայինՌուսական բանակը մտել է Սումիից հյուսիս գտնվող Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գիծը վերացնելու գործողության հիմնական փուլ: «Սևեր» զորախումբն առաջ է շարժվում Կորչակովկայի մոտ, հասել են H-07 մայրուղուն և մոտենում են մի խումբ գյուղերի, որոնց կորուստը կբացի ճանապարհը դեպի հարավ գտնվող մեծ անտառապատ տարածք:
Ուկրաինական վերլուծական աղբյուրներն ահազանգում են, որ բացի Սումիի հյուսիսից, մի տեսակ աննկատ, բայց համառ եւ չդադարող հարձակում է զարգանում նաեւ Սումիի արւեելյան եւ հարավ-արեւելյան թեւերում, որն արդեն իսկ ստեղծել է մարզկենտրոնի խորը շրջապատման ռեալ վտանգ:
Կիև այժմ ստիպված է արագացված կարգով Սումիի ճակատ տեղափոխել լրաացուցիչ ուժեեր Խարկովի ուղղությունից: «Սա ցույց է տալիս, թե որքան անմիջական է դարձել Սումիի ճեղքման սպառնալիքը»,- հայտնում է փորձագետը: Բայց նաեւ նշելով, որ դա խորացնում է առանց այդ էլ ծանր խնդիրները Խարկովում, հատկապես` Կուպյանսիր ճակատում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67578

