«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ճգնաժամը, որի մեջ հայտնվել է Թրամփը, գնում է կտրուկ խորացման

Միջազգային

Թրամփը հայտարարում է, որ համաձայնության կհասնի Իրանի հետ, եթե արաբական երկրները կարգավորեն իրենց հարաբերությունները Իսրայելի ռեժիմի հետ: 

Նման է, որ ️ճգնաժամը, որի մեջ հայտնվել է «Նիկոլի ընկերը» այդպիսով գնում է կտրուկ խորացման:

Այսպես, Թրամփն արդեն հսել է նրան, որ ուղիղ սպառնալիքներ է հնչեցնում իր արաբ դաշնակիցներին, այդ թվում` Օմանին և Սաուդյան Արաբիային` Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորել: Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան հստակ հայտարարեց. քանի դեռ չի ստեղծված անկախ Պաղեստին, նույնիսկ ցանկության դեպքում նման քայլի չի կարող գնալ. դա մասշտաբային պայթյունի է տանելու ողջ արաբական աշխարհը:

Ու երեւում է, որ իր դաշնակիցների խնդիրների վրա Թրամփը թքած ունի. նա շարունակում է պահանջել: Իսկ դա կարող է լիովին հակառակ էֆեկտին տանել:

Նախ, ԱՄՆ կառավարության նիստում տեղի ունեցածը բացահայտում է վարչակազմի ներսում առկա խորը քաոսը: Այն է. Թրամփը պարզ ցույց տվեց, որ անկախ ԱՄՆ-ի շահերից, չի գնում քայլի, քանի դեռ չի ապահեվել Իսրայելի պահանջը:

Իսկ դա ի ցույց է դնում, որ Թրամփը հայտնվել է երկու ծանր սցենարների միջև:

Այսպես, արաբները համաձայն չեն, եւ Թրամփին կմնա գնալ Իրանի դեմ սրացման, որի համար նա ավելի ու ավելի քիչ իրական գործիքներ ունի։

Կա´մ պետք է գործարքի գնա այդ մերժումով հանդերձ, որը նրան շատ ավելի թույլ դիրքերում է դնում, քան պարզապես գործարքի գնալը` առանց արաբներին խառնելու:

Եթե այդ երկու քայլերից որեւէ մեկը չի անում, մնում է այս իրավիճակի առաջ.

Հորմուզի նեղուցը փակ է եւ հետեւողականորեն դուրս է գալիս ամերիկյան վերահսկողությունից։

Էներգետիկ ճգնաժամը մեծացնում է ներամերիկյան ճնշումը։

Ռազմական ռեսուրսները աստիճանաբար սպառվում են. անգամ Պենտագոնն է խոստովանում, որ առնվազն երեք տարի է պետք վերականգնվելու համար:

Ու դրան էլ նոր խնդիր ավելացավ. Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներն արդեն սկսում են հավասարակշռություն փնտրել Իրանի հետ հարաբերություններում։ Երբ Թրամփը սեփական դաշնակիցների դեմ սպառնալիքների է գնում, նրանք մտածելու շատ հարցեր են ստանում։

Այսպիսով, այն քայլերը, որոնց հիմա գնում է Թրամփը, դրանք արդեն ճգնաժամի կառավարման նշաններ չեն: Դրանք ավելի շատ կառավարման ճգնաժամի տարրեր են։ Իսկ դա տարածաշրջանն աստիճանաբար տանում է նոր վերաբաշխման փուլ՝ ավելի ու ավելի հեռու ամերիկյան գերիշխանությունից։

Խաղի մեջ մնալու համար Թրամփին կմնա ընտրել երկու հավանական տարևբերակներից մեկը. պատերազմ կամ գործարք: Երկուսն էլ, կրկնենք, նրա համար դառնում են տատթարագույն տարբերակ:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության