ԱՄՆ-ն հրաժարվել է դատապարտել ՌԴ-ին Կիևին «համակարգային հարվածներ» հասցնելու սպառնալիքի համար
ՄիջազգայինAFP-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները հրաժարվել է դատապարտել Ռուսաստանին Կիևի դեմ «համակարգային հարվածներ» հասցնելու սպառնալիքի համար և չի միացել ՄԱԿ-ում ընդունված համատեղ հայտարարությանը։
Հայտարարությունը ստորագրել են Եվրոպան, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլք՝ ընդհանուր առմամբ 47 երկիր։ Միացյալ Նահանգները ստորագրողների թվում չէր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել ռուսական հարձակումների վերաբերյալ։
«Ես խորապես մտահոգված եմ Ռուսաստանի Դաշնության կողմից Կիևում գտնվող Ուկրաինայի պաշտպանական օբյեկտների, ինչպես նաև որոշումների կայացման կենտրոնների և հրամանատարական կետերի դեմ շարունակական և համակարգված հարվածներ հասցնելու մտադրության մասին՝ Ստարոբիլսկ քաղաքում քոլեջի շենքի և հանրակացարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հաղորդագրություններից հետո», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ասել է Գուտերեշը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67569

