«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԺՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ»

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ակն­հայտ է, որ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը շատ վտան­գա­վոր խաղ են սկսել: Բայց նաեւ տե­սա­նե­լի է, որ դա ինչ­–որ տեղ նաեւ ճա­րա­հատ­յալ քայլ է. ուկ­րաի­նա­կան թե­ման կա­րող էր փակ­վել ցան­կա­ցած պա­հի, եւ միայն ներ­կա­յիս ծայ­րա­հեղ էս­կա­լա­ցիան, ո­րը կա­րո­ղա­ցան պար­տադ­րել Մոսկ­վա­յին, դեռ մի ո­րոշ ժա­մա­նակ կհե­տաձ­գի խա­ղա­ղութ­յու­նը: Չ­նա­յած, շատ նման է, որ ոչ շատ եր­կար. ա­միս­ներ, եւ ար­դեն տա­րե­վեր­ջին միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը:

Մ­յուս կող­մից, այս փու­լում շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրվել նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ի­րա­վի­ճա­կը: Ինչ­քա­նով դա կազ­դի ընտ­րությ­ուն­նե­րի արդ­յունք­նե­րի վրա, դա դեռ հար­ցի մի կողմն է: Սա­կայն այս սրա­ցում­նե­րը այս հիմ­նա­կան խոր­քա­յին մե­սիջն են հղում. Մոսկ­վան այս­պի­սով ազ­դա­րա­րեց, ընդ ո­րում, ոչ թե Նի­կո­լին, այլ` Ա­րեւ­մուտ­քին եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րին, որ ան­կախ հե­տա­գա զար­գա­ցում­նե­րից, ին­քը ոչ մի պա­րա­գա­յում այս տա­րա­ծաշր­ջա­նից չի հար­ժար­վում: Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին այդ մա­սին աս­վում էր հիմ­նա­կա­նում հռե­տո­րա­բա­նութ­յան մի­ջո­ցով, հի­մա դա պար­զա­պես ստա­ցել է ճնշու­մա­յին տեսք:

Դա է պնդում նաեւ ռու­սա­կան իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րի ան­ցու­դար­ձից տեղ­յակ փոր­ձա­գի­տա­կան կենտ­րո­նը. «Մեր աղբ­յուր­նե­րի փո­խանց­մամբ, ե­թե Փա­շին­յա­նը հաղ­թի Հա­յաս­տա­նի ընտ­րութ­յուն­նե­րում, Ռու­սաս­տա­նում հայ գոր­ծա­րար­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կա­րող են բախ­վել նմա­նա­տիպ խնդիր­նե­րի, ո­րոնց բախ­վում են ներ­կա­յումս Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Կ­րաս­նո­դա­րի երկ­րա­մա­սը եւ տե­ղա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կա­պե­րը հա­յազ­գի գոր­ծա­րար­նե­րի հետ, ո­րոնք հա­ջո­ղութ­յան են հա­սել բիզ­նե­սում, գտնվում են ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում։ Անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար Փա­շին­յա­նի հաղ­թա­նա­կը մի տե­սակ «քարտ բլանշ» է զտում­նե­րի հա­մար. շատ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծա­րար­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պի­տա­կա­վոր­վել որ­պես «էթ­նիկ կազ­մա­կերպ­ված հան­ցա­վոր խմբեր»։ Աղբ­յուր­նե­րի փո­խանց­մամբ՝ Կա­րա­պետ­յա­նի եւ մի քա­նի այլ ա­ռա­ջա­տար գոր­ծա­րար­նե­րի հա­մա­ձայ­նութ­յու­նը՝ ա­ջակ­ցե­լու Ռու­սաս­տա­նի պե­տա­կան ​​քա­ղա­քա­կա­նութ­յա­նը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, մեծ մա­սամբ պայ­մա­նա­վոր­ված է այս հե­ռան­կար­նե­րով։ Հայ գոր­ծա­րար­նե­րը կեն­թարկ­վեն հա­վա­տար­մութ­յան ստու­գում­նե­րի։ Փոր­ձութ­յու­նը չհանձ­նող­նե­րի ակ­տիվ­նե­րը կազ­գայ­նաց­վեն, եւ ն­րանց սե­փա­կա­նա­տե­րե­րը, լա­վա­գույն դեպ­քում, կկա­րո­ղա­նան լքել Ռու­սաս­տա­նը»:

Սա, թե­րեւս, ըն­դա­մե­նը ճնշման մի­ջոց չէ ռու­սա­հայ գոր­ծա­րար շրջա­նակ­նե­րի հա­մար: Այ­սինքն, «հա­վա­տար­մութ­յան ստու­գում­ներ» ար­տա­հայ­տութ­յան տակ կա­րե­լի է կար­դալ նաեւ այս ի­մաս­տը. ռու­սա­հայ գոր­ծա­րար, ֆի­նան­սա­կան շրջա­նակ­նե­րը ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նեն, նաեւ վե­րար­տադր­վե­լու դե­պքում կու­նե­նան նի­կոլ­յան ռե­ժի­մի նկատ­մամբ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով այդ շրջա­նակ­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, հա­յաս­տան­յան կա­պե­րը, մին­չեւ իսկ «խո­պան­չի­նե­րի» այն քա­նա­կը, ո­րոնք այդ գոր­ծա­րար­նե­րի մոտ են աշ­խա­տում, նրանց ըն­տա­նիք­նե­րով, շրջա­պատ­նե­րով եւ տար­բեր այլ կա­պե­րով հան­դերձ: Այ­սինքն, այդ «հա­վա­տար­մութ­յան ստու­գում­ներ» ար­տա­հայ­տութ­յան տակ նաեւ կա­րե­լի է տես­նել հա­կա­նի­կոլ­յան մեկ մեծ հա­մա­կար­գի ստեղծ­ման հե­ռան­կար, ո­րը կգոր­ծի ան­գամ Նի­կո­լի վե­րար­տադր­ման դեպ­քում:

Ա­մեն դեպ­քում, փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը միտ­քը տա­նում է հե­տեւ­յա­լին. «Ռու­սաս­տա­նի հա­մար Հա­յաս­տանն այժմ ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն է Կով­կա­սում եւ կմ­նա այդ­պի­սին հա­ջորդ տաս­նամ­յա­կում։ Մոլ­դո­վա­յի հետ միա­սին այն պո­տեն­ցիալ լար­վա­ծութ­յան եւ Արեւ­մուտ­քի հետ բախ­ման կետ է՝ տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ նույ­նիսկ հնա­րա­վոր է՝ ռազ­մա­կան։ Ոչ մի սցե­նար չի բա­ցառ­վում»: Ինչ խոսք, մտա­հո­գիչ, ա­վե­լին` վտան­գա­վոր հե­ռան­կար է, բայց ի սկզբա­նե հենց դա էլ են­թադ­րե­լի էր` Նի­կո­լի քա­ղա­քա­կան կուր­սը հաշ­վի առ­նե­լով:

Մ­յուս կող­մից, Ռու­բիո­յի հա­յաս­տան­յան այ­ցը եւս ե­կավ հու­շե­լու, որ ի­րա­կա­նում գործ ու­նենք ոչ թե Մոսկ­վա­յի` Նի­կո­լի դեմ կռվի (դա ան­լուրջ կլի­ներ), այլ` Ռու­սաս­տան–Ա­րեւ­մուտք դի­մա­կա­յութ­յան հետ: Միայն թե հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտք աս­վածն էլ ար­դեն եր­բեմ­նի միա­տարր հաս­կա­ցութ­յու­նը չէ, եւ դա ներ­կա խա­ղին ո­րո­շա­կիո­րեն խու­ճուճ տեսք է տվել:

Ի­հար­կե, դեռ հաս­կա­նա­լու շատ հար­ցեր կան, թե ի­րա­կա­նում ինչ էր Հա­յաս­տա­նում փնտրում պետ­քար­տու­ղա­րը, ինչ­քա­նո՞վ էր նրա այ­ցը հա­մա­հունչ իր նե­րա­մե­րիկ­յան մրցակ­ցի` փոխ­նա­խա­գահ Վեն­սի այ­ցի հետ: Բայց ա­մեն դեպ­քում ա­սել, թե Ռու­բիո­յի այ­ցի տակ, հաշ­վի առ­նե­լով նաեւ ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րը, ընդգ­ծված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­րանգ­ներ կամ Մոսկ­վա­յին ուղղ­ված հստակ մար­տահ­րա­վեր կա, դա էլ դեռ հաս­տատ չէ: Հա­յաս­տա­նում կա­րող է եւ ի­րո­ղութ­յուն­ներ փոխ­վեն: Իսկ Ռու­բիոն ըն­դա­մե­նը ֆիք­սում է այն, ինչ այս պա­հին կա` թե­կու­զեւ այլ իշ­խա­նութ­յուն­նե­րի դեպ­քում դիր­քե­րի շա­րու­նա­կա­կա­նութ­յան ի­մաս­տով:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67551 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում