Տնօրենը վախեցած է , իսկ վարչական ղեկավարը՝ անհասանելի

Հասարակություն

Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրել էր, որ ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը:

Կարապետյանը նկատի է ունեցել Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը, որը 2012թ. վերակառուցումից հետո անվանակոչվել էր Բուդապեշտում 2004 թվականին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյաի անվամբ։ Դպրոցում այս պահին սովորում է 35 աշակերտ:

Թե որքանով է Կարապետյանի տեղեկությունը համապատասխանում իրականությանը, «Իրավունք»-ը պարզաբանում ստանալու համար նախ փորձեց խոսել վերոնշյալ դպրոցի տնօրեն ՄԵԼՔՈՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Տնօրենի վախն ու վրդովմունքն այնքան մեծ էր, որ վերջինս գոռգոռալով փորձեց ամեն կերպ խուսափել լրագրողական հարցերից, ապա պատճառաբանելով, թե հիվանդանոցում է, անջատեց հեռախոսը:

Նախ տնօրենին կցանկանաք ասել, որ նման նյարդերով երկար չի դիմանա՝ անգամ հիվանդանոցում, էլ ուր մնաց կրթական համակարգում՝ սերունդներ կրթելով: Երկրորդ՝ մարդկային մինիմալ էթիկա է դիմացինի հետ կարողանալ խոսելը, լսելը, լրագրողին հարգելը, գոնե կիրթ մերժելու կուլտուրա ունենալը, որը, ցավոք, տվյալ տղամարդը չէր տիրապետում: Հետեւապես, հարց է ծագում՝ նա ինչպե՞ս է շփվում ուսուցիչների եւ աշակերտների հետ նման թույլ նյարդերով: Երրորդ՝ այլեւս անթաքույց է, որ վերջին շրջանում դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմի մեծամասնությունը մի տեսակ վախի ու սարսափի մթնոլորտում են ապրում եւ իրենց կորցնում մասնավորապես՝ «լրագրող» բառից: Ընկնում են խորը ընկճախտի մեջ ու, չգիտես ինչպես, միանգամից այդ պահին հայտնվում հիվանդանոցում:

Պետք է հասկանալ, որ երբ լրագրողը ցանկանում է լուսաբանել կամ հստակեցում մտցնել որեւիցե հարցի մեջ, ապա դա անում է ի շահ քաղաքացու եւ պետության: Ու առավել պարկեշտ եւ օրինակելի կհամարվի, տվյալ դեպքում՝ տնօրենի եւ լրագրողի համատեղ աշխատանքը: Վերջին հաշվով, այս պետությունը հաստատ լրագրողի աչքի փուշը չէ ու «լրագրող» բառից ջղաձգումների մեջ ընկնելուց՝ վնասվում են հենց տվյալ անձինք, ցավալիորեն շղթայաբար վնասելով այն կառույցն ու աշխատակազմը, որը ղեկավարում են:

Ինչեւէ, շարունակելով հարցի հետքերով գնալ, «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել Արմավիրի մարզի Արտամետ գյուղի վարչական ղեկավար ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Վարչական ղեկավարը, աշխատանքային ժամին այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:

Մնում է մաղթել, որ տնօրենն ու իր վերադասը գնան մոմ թափողի մոտ, որպեսզի վախները բռնվի, քանի որ նման վախով գիշերներն առավել վտանգավոր է դառնում, հատկապես գիշերամիզության համար:

Իսկ «Իրավունք»-ը, լինելով հետեւողական այս հարցի շուրջ, առաջիկայում կունենա հստակ պատասխան՝ արդյոք փակվելու է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, թե՝ ոչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում