Հոյ, Նիկոլ, Ռուբիոն ասավ՝ չէ ,չէ…

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, որը տարիներ շարունակ արտաքին քաղաքական ցանկացած շփում ներկայացնում էր որպես սեփական «դիվանագիտական հաղթանակ», այս անգամ եւս փորձեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երեւանյան կանգառը վերածել նախընտրական փիառի: Սակայն իրականությունը շատ ավելի սառն էր, քան իշխանական քարոզչամեքենայի գունազարդած պատկերները:

Ռուբիոն եկավ, ստորագրեց ընդհանուր բնույթի փաստաթղթեր, մի քանի դիվանագիտական արտահայտություն հնչեցրեց եւ հեռացավ՝ առանց որեւէ քաղաքական սենսացիայի, առանց հանրային լուրջ ուղերձի, առանց այն մեծ շոուի, որը սպասում էր ՔՊ-ն: Ամերիկյան կողմը փաստացի ցույց տվեց, որ աշխատում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձի, այլ Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես տարածաշրջանային հարթակի:

Այստեղ է իշխանության հիմնական հիասթափությունը: ՔՊ-ում ակնկալում էին, որ Վաշինգտոնը բացահայտ քաղաքական աջակցություն կհայտնի Փաշինյանին՝ ներքաղաքական ծանր վիճակում նրան փրկօղակ նետելով: Սակայն ստացվեց ընդամենը հերթապահ դիվանագիտական ձեւակերպումների շարք: Ռուբիոն նույնիսկ առանձնացված լիարժեք հանդիպում չունեցավ Փաշինյանի հետ, իսկ այցի ամբողջ տրամաբանությունը ավելի շատ հիշեցնում էր տեխնիկական կանգառ, քան ռազմավարական քաղաքական առաքելություն:

Այն, ինչ ներկայացվեց որպես «պատմական փաստաթղթեր», իրականում հիմնականում շրջանակային համաձայնագրեր ու մտադրությունների հուշագրեր էին՝ ապագա հնարավոր համագործակցության մասին: Դրանք չեն պարունակում այնպիսի կոնկրետ պարտավորություններ, որոնք հնարավոր կլիներ ներկայացնել որպես Հայաստանի համար շոշափելի աշխարհաքաղաքական ձեռքբերում:

Փոխարենը, ակնհայտ դարձավ մեկ այլ բան. Միացյալ Նահանգները փորձում է Հարավային Կովկասում ամրացնել սեփական ներկայությունը՝ անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության:

ՌՈՒԲԻՈՆ ԵԿԱՎ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼԻՆ ՓՐԿԵԼՈՒ, ԱՅԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇԱՀԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ

Հայաստանում իշխանական մեդիան փորձեց ներկայացնել այցը որպես Փաշինյանի նկատմամբ վստահության արտահայտություն: Սակայն միջազգային քաղաքականության մեջ նման պարզունակ մեկնաբանությունները վաղուց չեն աշխատում:

ԱՄՆ-ը երբեք չի առաջնորդվում անձնական համակրանքներով: Վաշինգտոնին հետաքրքրում են ռեսուրսները, լոգիստիկան, տարածաշրջանային վերահսկողությունը, էներգետիկ նախագծերը եւ աշխարհաքաղաքական հաշվարկները: Այդ համատեքստում էլ պետք է դիտարկել ստորագրված փաստաթղթերը՝ հատկապես կարեւոր հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը:

Այսինքն՝ ամերիկացիները հերթական անգամ զբաղված են իրենց ռազմավարական շահերով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է դա վաճառել որպես սեփական լեգիտիմության միջազգային հավաստագիր:

Բայց եթե ամեն ինչ այդքան փայլուն էր, ապա ինչո՞ւ Ռուբիոն չկազմակերպեց լայն քաղաքական հանդիպումներ: Ինչո՞ւ չեղան բարձր մակարդակի համատեղ հայտարարություններ: Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը նույնիսկ չփորձեց հրապարակային քաղաքական աջակցություն ցուցաբերել այն մասշտաբով, ինչի կարիքն այսօր ունի խարխլված իշխանությունը:

Պատասխանը պարզ է. Վաշինգտոնը հասկանում է, որ Հայաստանում իրավիճակը անկայուն է, եւ որեւէ մեկ անձի վրա ամբողջ խաղադրույքը դնելը վտանգավոր կլինի:

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԱՎԵԼԻ ԱՆԿԱԽ ԱՊԱԳԱ»

Այնուհանդերձ, Ռուբիոն հայտարարեց, թե աջակցում է Հայաստանի «ավելի անկախ ապագային»: Սակայն հենց այստեղ էլ սկսվում են ամենամեծ հարցերը: Ի՞նչ է նշանակում «անկախ ապագա» Նիկոլ Փաշինյանի քաղաքական իրականության պայմաններում:

«Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՞Արցախում էթնիկ զտումը չքննադատելըՀՀ Անկախության հռչակագիրը մերժե՞լը։ ՀՀ 240 քառ. կմ տարածքի օկուպացիա՞ն։ Արարատի խորհրդից հրաժարվե՞լը: Էրդողանի գիրքը կրծքին սեղմե՞լը։ Գորիս -Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջե՞լը: Թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը: Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչե՞լը: Արցախահայության էթնիկ զտման հարցում միջազգային լռությանը համակերպվե՞լը: Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվե՞լը: Սահմանային օկուպացիաների նկատմամբ լռակյաց քաղաքականությո՞ւնը: Ազգային խորհրդանիշների արժեզրկո՞ւմը: Թուրքիայի հետ ցանկացած գնով «խաղաղության դարաշրջան» բացելու փորձե՞րը: Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փաստացի հանձնո՞ւմը: Թե՞ այն քաղաքական գիծը, որի վերջնակետում Հայաստանը վերածվելու է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու», - հարցեր է հնչեցնում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Այս հարցերի պատասխանները իշխանությունը խուսափում է տալ: Փոխարենը՝ հասարակությանը մատուցվում են գեղեցիկ կարգախոսներ, արեւմտյան այցեր եւ «խաղաղության» անվան տակ շարունակվող միակողմանի զիջումներ:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Ռուբիոյի այցը նաեւ մեկ այլ իրողություն բացահայտեց. իշխանությունը մտնում է նախընտրական վերջին փուլ լուրջ վախերով:

ՔՊ-ն հասկանում է, որ հասարակական դժգոհությունը կուտակվում է: Տնտեսական խնդիրները չեն վերացել, անվտանգային ճգնաժամը մնում է չլուծված, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը նվազում է:

Այդ պայմաններում իշխանությունը գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանության է անցնում ընդդիմախոսների նկատմամբ:

Մեկ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները կալանավորվում են, մյուսների նկատմամբ հարուցվում են քրեական գործեր, եկեղեցու ներկայացուցիչներին ներկայացնում են որպես «պետականության սպառնալիք», իսկ իշխանության քարոզչամեքենան օր ու գիշեր զբաղված է թշնամիների որոնմամբ:

Եվ այս ամենի ֆոնին նույն իշխանությունը շարունակում է խոսել «ժողովրդավարության հաղթանակից»: Ավելին՝ քաղաքական խոսույթը իջեցվել է փողոցային վիրավորանքների մակարդակի: Պետության ղեկավարի շուրթերից տարիներ շարունակ հնչել են բառապաշար եւ սպառնալիքներ, որոնք ավելի շատ հիշեցնում են բակային հաշվեհարդար, քան պետական կառավարման մշակույթ:

Մի ձեռքով հասարակությանը բաժանում են «սիրո եւ համերաշխության» մասին կարգախոսներ, մյուս ձեռքով՝ քաղաքական հակառակորդներին անվանում «դավաճան», «գործակալ», «ստահակ», «համբալ»: Եվ այս ամենը ներկայացվում է որպես «նոր քաղաքական մշակույթ»:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ

Իշխանությունը կարող է փորձել սեփական լսարանին համոզել, թե Ռուբիոյի այցը մեծ հաղթանակ էր: Սակայն միջազգային խաղացողները շատ լավ հասկանում են Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները:

Նրանք տեսնում են, որ երկրում քաղաքական բեւեռացումը հասել է վտանգավոր աստիճանի: Տեսնում են, որ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը: Նաեւ տեսնում են, որ արտաքին քաղաքական «խաղաղասիրությունը» հաճախ ուղեկցվում է պետական շահերի նահանջով: Եվ ամենակարեւորը՝ նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլեւս այն «ժողովրդավարական հեղափոխության խորհրդանիշը» չէ, ինչպիսին փորձում էին ներկայացնել 2018-ին:

Այդ պատճառով էլ Ռուբիոն եկավ, կատարեց անհրաժեշտ արարողակարգային գործողությունները եւ հեռացավ՝ առանց ավելորդ քաղաքական ռիսկերի: Իսկ իշխանությունը մնաց իր ներքաղաքական խնդիրների հետ մենակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում