«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կապուղիների բացումը Հայաստանին օգուտ է, հակառակը պնդելը հիմարություն է. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ։

— Պարոն Քեռյան, ըստ Ձեզ, առաջիկա ԵԱՏՄ նիստը կարո՞ղ է ճակատագրական լինել Հայաստանի համար:

— Իրականում, եղավ հաղորդում, որ առաջիկա ԵԱՏՄ-ի նիստում Հայաստանի մասնակցության հարցը քննարկվելու է, բայց ասեմ, որ կանոնակարգում չկա այնպիսի ընթացակարգ, որ առանց մասնակից երկրի դիմումի, նրա մասնակցության հարցը քննարկվի: Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Հայաստանի Հանրապետությունը դիմում չի ներկայացրել: Ընթացակարգ չկա այն մասին, որ որեւիցե մեկ այլ երկիր կարող է այդ հարցը բարձրացնել: Տվյալ երկրին անդամությունից զրկելու մասին հարցը կարող է բարձրացվել այն դեպքում, երբ, որքանով տեղյակ եմ, այդ երկիրը կատարել է շատ լուրջ խախտումներ, որոնք անհամատեղելի են ԵԱՏՄ-ում անդամակցության հետ: Հայաստանը նմանատիպ խախտում չի արել: Խախտում կարող է համարվել միայն այն, որ ընդունել է օրենք Եվրոպական ինտեգրացիայի, ԵՄ անդամակցության մասին, բայց  բոլորն էլ լավ հասկանում են, որ Հայաստանը ոչ մի շանս չունի` ԵՄ-ին անդամագրվելու:

Այստեղ տրամաբանական հարց է առաջ գալիս. եթե Հայաստանը չի դիմել դուրս գալու, ընդունել է օրենք ԵՄ-ին ինտեգրվելու, բայց որեւիցե շանս չունի, այդ դեպքում՝ ինչո՞ւ է քննարկվում նմանատիպ հարց: Այստեղ, կարծում եմ՝ ռուսական իշխանությունները մեծ դժկամությամբ են ընդունում այն հանգամանքը, որ Հայաստանը ընդունել է Եվրամիության անդամներին, եւ ՀՀ-ում հնչել են հակառուսական արտահայտություններ: Այդ գագաթնաժողովին մասնակցել են պետություններ, որոնք հիմնականում հանդիսանում են ուկրաինական պատերազմի հովանավորներն ընդդեմ Ռուսաստանի: Զելենսկու , Տիխանովսկայայի եւ շատերի մասնկացությունը քաղաքական իրողություն են, որոնք լցրել են ռուսական եւ բելոռուսական իշխանությունների համբերության բաժակը: Սա զուտ քաղաքական ակցիա է:

— Ռուսաստանի դժգոհությունը կարո՞ղ ենք կապել նաեւ նրանով, որ արդեն արգելվել է միրգ-բանջարեղենի, ինչպես նաեւ ջերմուկի եւ հայկական կոնյանկի մուտքը Ռուսաստան:

— Այդ՝ Ձեր թվարկած արգելքները պատասխան են Եվրոպական քաղաքական համայնքի Երեւանում անցկացրած ֆորումին եւ այստեղ հնչած քաղաքական հայտարարությունների: Հիշենք, որ այստեղ էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Ուկրայինայի նախագահ Զելենսկին, Մեծ Բրիտանիայից Սթարմերը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ այլք, որոնց ֆինանսավորմամբ Ռուսաստանն այսօր ուկրաինական ճակատում կյանքեր է կորցնում, կորուստներ է տալիս, հսկայական նյութական վնասներ է կրում: Եվ այս առումով հասկանալի է, որ նմանատիպ արձագանք պետք է լիներ: Այդ արգելքները դրա պատասխանն են: Թե դա որքանով կվնասի Հայաստանի տնտեսությանը, հստակ ասել չեմ կարող:

— Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է սպասվում` ըստ ՔՊ-ականների։ Ի՞նչ սպասել այս ճանապարհներից:

— Եթե խոսքը երկաթուղային հաղորդակցության մասին է, ապա Հայաստանով Ադրբեջանից դեպի Նախիջեւան ուղին դա ԹՐԻՓ-ն է, որը կարծում եմ՝ կարող է իրականություն դառնալ միայն բազմամիլիոնավոր ներդրումներից հետո: Տեսեք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Անտոնիո Ռուբիոն էր երեկ ժամանել Հայաստան, եւ նրա առաքելության նպատակներից մեկն էլ կոնկրետ ԹՐԻՓ-ի իրականացման ծրագրերն են:

Ամեն դեպքում, տարիներ են պետք, որպեսզի այդ կապուղիները կառուցվեն: Խորհրդային միության ժամանակներում գոյություն ունեցած այդ երկաթգծերը գրեթե թալանված են եւ զրոյական վիճակի մեջ են: Իսկ 45-50 կիլոմետր երկաթգիծ անցկացնելն ու ապահովելը ենթակառուցվածքներով, տարիների հարց է: Նաեւ հարց է, թե ով պետք է այդ ներդրումն անի: Հաջորդ հարցն այն է, որ այդ ԹՐԻՓ-ի գոյությունը կապված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի արդյունքներից: Եթե Իրանը ոտքի մնաց, չկապիտուլացվեց եւ դուրս եկավ իր դիրքերը պաշտպանած, ապա Իրանը երբեք թույլ չի տա իր սահմանների մոտ ամերիկյան ներկայություն` անունը լինի ԹՐԻՓ, թե ինչ...
Եթե խոսքը Հայաստանից Թուրքիա երկաթուղու մասին է, դա Գյումրու երկաթուղին է, որը նույնպես զրոյական վիճակում է, ու պետք են մեծ ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի շահագործել: Հայաստան-Թուրքիա կապուղին կարող է գործել միայն ավտոճանապարհային տրանսպորտի իմաստով: Սակայն դա էլ կապված է Ադրբեջանի դիրքորոշման հետ, Իսկ Ալիեւը միանշանակ պայմաններ կդնի, քանի որ այդտեղ սահմանադրության փոփոխության հարց կա, սահմանագծման, փախստականների վերադարձի հարցեր կան: Մենք չգիտենք` նախնական պայմանը որը կլինի: Այնպես որ, այդ կապուղիների բացման մասին խոսելը թղթային կամ հրապարակային հայտարարություն չէ: Դրա համար նախ պետք է քաղաքական կամք, շատ համապարփակ համաձայնություն: Երկրորդ՝ պետք է քննարկվի, թե որ կողմն է ֆինանսական ներդրում անում, որ ճանապարհն է կառուցում, որքան ժամանակում, ինչ գումարներով: Այդպիսի նմանատիպ պայմանավորվածություններ, ես գոնե չեմ տեսել:

— Պարոն Քեռյան, իսկ եթե, այնուհադերձ, բացվի, դա Հայաստանի համար ի՞նչ կնշանակի, որքանո՞վ կօգնի եւ կվնասի:

— Չեմ ցանկանա ծայրահեղության մեջ ընկնել: Առհասարակ Հայաստանում, շատ վատ մի ավանդույթ կա՝ մի ծայրահղությունից մյուս ծայրահեղություն գնալը: Եթե կապուղիների բացումը կապված է իշխանության նախաձեռնության հետ, ապա ընդդիմությունը, առանց խորանալու, մերժում է դա: Եթե այդ բացումը կապված է ընդդիմության քաղաքական առաջնորդների առաջարկության հետ, ապա այս անգամ իշխանությունն է դա մերժում:

Կապուղիների բացումը միանշանակ եւ ողջ աշխարհով մեկ, մարդկության գոյության 33 հազարամյա պատմության մեջ, տվյալ երկրին օգուտ է: Տեսեք, հնում ինչքան երկրներ կային, որ օգտվում էին Մետաքսի ճանապարհից եւ այլ միջազգային առեւտրային ճանապարհներից: Հիշենք Բագրատունյաց Հայաստանի ժամանակահատվածը: Այսինքն՝ կապուղիների բացումը Հայաստանին օգուտ է: Հակառակը պնդելը հիմարություն է: Սակայն հիմա կապուղիների բացման մասին անել հայտարարություններ, որը դեռեւս չունի քաղաքական հիմք եւ ներդրումներ, այստեղ է հարցը, որն անթույլատրելի է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան