Թրամփը Կանադայի վրա արշավը Նիկոլի խաթր հետաձգել է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիФИНАНСЫ ПОЮТ РОМАНСЫ
Ըստ թեոլոգների, եթե քավորը հայ ժողովրդի համար սրբություն ա, ապա ոմն Լֆիկի համար փողն ա սրբություն, հանուն որի, նա ուրացել է իր քավոր Տաշիրի Սամոյին եւ, ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլի հաղթանակից հետո նրա «քավորությամբ» սունաթվելու է։
ԿԱՐՄԱ
(ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ, ՄԱՐԴՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՄԵԾ ՊԱՏԻԺ, ՄԵՌՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 84.000 ՏԱՐԻ ԱՆՁՐԵՎԻ ՃԻՃՎԻ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ` ՀՆԴԻԿՆԵՐԻ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ, ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԻԿՈԼԻՆ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռենկարնացիայի օրենքների` Նիկոլի եւ իր շրջապատի մեղքերը այն քանակի են, որ ոչ թե ճիճվի են վերածվելու, այլ` երիզորդի։
**
ՌՈԲՆ ԸՆԴԴԵՄ ՌՈԲԻ
(ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի վերընտրվելու շանսերը կարծես թե նվազում են, որ Ամերիկան իրենց Ռոբին ա ուղարկում նրան քյոմագ անելու։
**
ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Ա ՀԱՍԵԼ
(Պուտինի կողմից` արտասահմանում ռուսաստանցիներին պաշտպանելու համար զինված ուժերի օգտագործման մասին օրենքը ստորագրելու կապակցությամբ)
Ըստ ռազմական փորձագետների` Պուտինը վերջապես որոշել է անցնել` «мы и в сортире их замочим, в конце концов» դեռեւս տարիներ առաջ հայտարարած մարտավարությանը։
**
ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(ՆԻԿՈԼԻ` ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրոլոգների հավաստի աղբյուրի` Թրամփը Կանադայի վրա արշավը Նիկոլի խաթր հետաձգել է, երբ իմացել է, որ նա կանադական սեփական տուն ունի։
**
ՆԻԿՈԼԻ, ԻԼՀԱՄԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՌԱՏՈՆԵՐԸ
Պատմության թանգարանից հայտնում են, որ Նիկոլը Երեւանի փողոցները կաթվածահար անելով, պատրաստվում է նշել կիրթ ընկերոջ հաղթանակները հայ ժողովրդի, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ:
**
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
«Միասնության թեւեր» կուսակցության նախընտրական շտաբից հայտնում են, որ իրենք փողերը չեն ծախսել, այլ տակով են արել, որ ընտրություններից հետո ծախսեն։

