Սպերցյանը` ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակում
ՍպորտTransfermarkt-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը։
Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 5 միլիոն եվրոյով եւ կազմում է 25 միլիոն եվրո։
ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակ
- Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»)՝ 28 մլն եվրո
- Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ)՝ 25 մլն եվրո
- Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 25 մլն եվրո
- Լուիս Էնրիկե («Զենիթ»)՝ 24 մլն եվրո
- Պեդրո («Զենիթ»)՝ 20 մլն եվրո
- Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 17 մլն եվրո
- Ժեդսոն Ֆերնանդեշ («Սպարտակ»)՝ 16 մլն եվրո
- Էսեկիել Բարկո («Սպարտակ»)՝ 16 մլն եվրո
- Ջոն Դուրան («Զենիթ»)՝ 15 մլն եվրո
- Մաքսիմ Գլուշենկով («Զենիթ»)՝ 15 մլն եվրո

