Մխիթարյանը կայացրել է վերջնական որոշումը.Դի Մարցիո
Սպորտ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։ Ըստ աղբյուրի հայ ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը՝ ևս մեկ մրցաշրջանով միլանյան ակումբում մնալու համար։
Մխիթարյանին թիմում պահպանելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է, ով ցանկանում է ֆուտբոլիստին անպայման տեսնել իր տրամադրության տակ։ Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։

