Մոսկվան ցույց տվեց, որ պատրաստ է առավելագույն սրացմանը

Վերլուծություն

Աչ­քի ա­ռաջ գեր­շի­կաց­ման հաս­նող հայ–­ռու­սա­կան, ա­վե­լի ճիշտ` նի­կո­լա–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=341305&l=am) ի՞նչ ե­րանգ կա­րող է տալ Ռու­բի­նո­յի հա­յաս­տան­յան այցը: Որ­քա­նո՞վ Նի­կո­լը կա­րող է հույ­սեր կա­պել ԱՄՆ­–ի հետ: Ի­հար­կե, այս մա­սով շատ բան ցույց կտա պետ­քար­տու­ղա­րի այ­ցը: Բայց ո­րո­շա­կի ընդ­հան­րա­կան նրբե­րանգ­ներ այս պա­հին էլ կան:

Այն, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան կուր­սը մնում է մե­ծա­պես կախ­ված նախ` ռուս­–ա­մե­րիկ­յան, ա­պա նաեւ ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րից, դա աք­սիո­մա է: Այ­սինքն, ԱՄՆ­–ին պե՞տք է հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յու­նը, որ­պես վտանգ, «կա­խել» Ի­րա­նի գլխին: Դա մի կող­մից: Մ­յուս կող­մից, ե­թե լի­նի նման ցան­կութ­յուն, որ­քա­նո՞վ է այն հնա­րա­վոր, հաշ­վի առ­նե­լով, որ ինչ­պես Թեհ­րա­նի, այն­պես էլ Մոսկ­վա­յի պա­տաս­խան ռեակ­ցիան չի հա­պա­ղե­լու:

­Կարճ ա­սած, Վա­շինգ­տո­նի հա­մար հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կը հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ դարձ­նե­լը կամ գո­նե դրա ցան­կութ­յու­նը կա­րող է ի­մաստ ու­նե­նալ այն դեպ­քում, ե­թե ցան­կա­նա Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին ար­շավ սկսել: Ընդ ո­րում, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ ան­գամ նման պլաց­դար­մի առ­կա­յությ­ո­ւնը դեռ ե­րաշ­խիք չէ, որ կկա­րո­ղա­նա հար­ձակ­վել եւ ողջ Ի­րա­նը նվա­ճել:

­Բայց նաեւ, ե­թե այս պա­հին Ռու­բի­նոն գա­լիս է Հա­յաս­տան, Բայ­րա­մովն էլ նա­խօ­րեին մեկ­նեց Ն­յու Յորք, ա­պա դա ակ­նարկ է, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված Վա­շինգ­տո­նում ինչ­–ինչ մտո­րում­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Թեեւ մյուս կող­մից էլ վեր­ջին օ­րե­րին ակ­տի­վա­ցել է Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան թե­ման, ին­չի մա­սին, ի դեպ, մի գլուխ խո­սում է նաեւ Թ­րամ­փը: Հաս­կա­նա­լի է, Թ­րամ­փի հայ­տա­րարութ­յուն­նե­րը նույն­քան ա­րագ էլ կա­րող են 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակ ըն­թացք ստա­նալ: Բայց գլխա­վոր փաս­տար­կը դրա­նից չի փոխ­վում: Այն է` Ի­րա­նի հետ բա­խու­մը Թ­րամ­փի հա­մար գնա­լով միայն ու միայն խո­րաց­նում է ա­ռանց այդ էլ շատ խո­րը խնդիր­նե­րը: Ընդ ո­րում, կա­րող է ցա­մա­քա­յին պա­տե­րազմ սկսել, ան­գամ ներ­խուժ­ման հա­մար օգ­տա­գոր­ծել հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը, սա­կայն դա խոս­տա­նում է միայն ա­վե­լի խո­րաց­նել վի­ճա­կը: Ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան, որ­տե­ղից էլ որ այն ի­րա­կա­նաց­վի, մեկ է, բախ­վե­լու է ի­րա­նական մար­տու­նա­կութ­յու­նը միայն ամ­րապն­դած, բարձր մար­տա­կան ո­գի ձեռք բե­րած ի­րա­նա­կան մի­լիո­նա­նոց բա­նա­կի եւ մի քա­նի մի­լիո­նա­նոց (ա­մե­նաա­ռա­ջին փու­լում) մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուր­սի հետ: Հս­կա­յա­կան կո­րուստ­նե­րը, որն այդ դեպ­քում ան­խու­սա­փե­լիո­րեն ու­նե­նա­լու են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, Թ­րամ­փին պաշ­տո­նի մնա­լու ո­րե­ւէ շանս չեն թող­նում:

Մ­յուս կող­մից էլ, օ­րերս նրա նկատ­մամբ հեր­թա­կան մա­հա­փոր­ձի «բե­մա­կա­նա­ցու­մը» շատ բան ակ­նար­կեց: Ակն­հայ­տո­րեն, եւս մեկ ան­գամ Թ­րամփին ա­կնար­կե­ցին, որ բե­մա­կա­նաց­ման փո­խա­րեն կա­րող է եւ ի­րա­կան հար­ված լի­նել: Ու ե­թե կա նման սպառ­նա­լի­քի կա­րիք, նշա­նա­կում է, որ բե­մա­կա­նաց­ման հե­ղի­նակ­նե­րը կար­ծում են, որ Թ­րամփն, ի վեր­ջո, կգնա Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Ընդ ո­րում, հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի սխե­ման, ո­րը ներ­կա­յումս ներ­կա­յաց­նում են տար­բեր աղբ­յուր­ներ, կար­ծես թե այն տար­բե­րակն է, ո­րը կա­րող է բա­վա­րա­րել ինչ­պես Վա­շինգ­տո­նին, այն­պես էլ` Թեհ­րա­նին:

­Մի խոս­քով` ա­սել, թե Ռու­բի­նոն գա­լիս է Հա­յաս­տան, որ­պես­զի այս­տեղ սուր հա­կա­մար­տութ­յուն սկսի Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ, նախ­նա­կան դի­տար­կում­նե­րով, քիչ հա­վա­նա­կան վար­կածն է: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում հա­ջորդ գոր­ծո­նը, ո­րը պետք է որ Թ­րամ­փին շա­հագրգ­ռի` Մոսկ­վա­յի հետ ա­վե­լորդ հա­կա­սութ­յու­նն­երի չգնալ:

Ն­կա­տի ու­նենք, որ շա­րու­նա­կում է ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի հաս­նել գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պա­յի` Թ­րամ­փի հիմ­նա­կան թշնա­մու հետ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Վեր­ջին օ­րե­րի սրա­ցում­նե­րը` լու­գանսկ­յան ու­սա­նո­ղա­կան հան­րա­կա­ցա­րա­նին ուկ­րաի­նա­կան կող­մի հար­վածն ու դրա պա­տաս­խա­նը` Կիե­ւը ծանր հրթի­ռա­կո­ծութ­յան են­թար­կե­լու տես­քով, ի­հար­կե, հենց այդ մա­սին են վկա­յում: Եվ­րա­լի­դեր­նե­րը, որ, հաս­կա­նա­լի է, «չտե­սան» հան­րա­կա­ցա­րա­նում 21 քնած ե­րե­խա­նե­րի սպա­նութ­յու­նը, շտա­պե­ցին բրյու­սել­յան ա­մե­նա­վե­րին չի­նով­նի­կութ­յան մի­ջո­ցով դա­տա­պար­տել Մոսկ­վա­յի հար­ված­նե­րը: Սա­կայն դա շատ բան չի էլ փո­խում: Հաշ­վի առ­նե­լով, որ Մոսկ­վան այդկերպ գլո­բա­լիստ­նե­րին մեկ էա­կան փաստ հու­շեց: Այ­սինքն, «Օ­րեշ­նի­կով» հար­ված հասց­վեց հենց Կիե­ւին, երբ այդ կար­գի ծանր հար­ված­ներ մինչ այս «տա­բո­ւի» տակ էին: Ու դրա­նով Մոսկ­վան ցույց տվեց, որ նման «տա­բու­նե­րից» հրա­ժար­վում է. կա­րող է հար­վա­ծել «Օ­րեշ­նի­կով», պետք ե­ղավ, ա­վե­լի ծանր զի­նա­տե­սակ­նե­րով: Վեր­ջա­պես, որ Կիեւն ա­մե­նե­ւին էլ միակ թի­րա­խը չէ: Այ­սինքն, Մոսկ­վան ոչ թե նույ­նիսկ Կիե­ւին, այլ նրա տե­րե­րին ցույց տվեց, որ պատ­րաստ է անց­նել էս­կա­լա­ցիա­յի ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի, ո­րին հաս­նել եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան ռազ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը թույլ չեն տա­լիս: Մի­գու­ցե բա­ցա­ռութ­յամբ Ֆ­րան­սիա­յի, ո­րը ո­րո­շա­կի մի­ջու­կա­յին զի­նա­պա­շար ու­նի: Սա­կայն այն, որ Մակ­րո­նը շտա­պեց զան­գա­հա­րել Լու­կա­շեն­կո­յին, գա­լիս է հու­շե­լու, որ նա այս խա­ղի մեջ մտնել չի ցան­կա­նում:

­Կարճ ա­սած, Եվ­րո­պա­յի հա­մար ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան պո­տենց­իա­լը դառ­նում է միակ փրկօղա­կը, եւ թե­րեւս հենց այդ պատ­ճա­ռով էլ Կիե­ւին հասց­ված «Օ­րեշ­նի­կի» հար­վա­ծին Վա­շինգ­տո­նը գրե­թե ռեակ­ցիա չցու­ցա­բե­րեց. այն է, Թ­րամ­փը պետք է որ շատ ու­րա­խա­ցած լի­ներ այդ կա­պակ­ցութ­յամբ: Ու որ­քան Մոսկ­վան շա­րու­նա­կի Եվ­րո­պա­յին վա­խեց­նել նման ծանր հար­ված­նե­րով, այնքան Թ­րամ­փի ու­րա­խութ­յունն ա­վե­լա­նա­լու է:

Այս­պի­սով, ե­թե Ի­րա­նի հետ հա­մա­ձայ­նութ­յու­նը ստա­նա փաս­տաթղ­թի տեսք, ա­պա շատ մեծ է դառ­նում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Ուկ­րաի­նա­յում եւս նման մի հա­մա­ձայ­նա­գի­րը շատ չի ու­շա­նա: Ն­ման ի­րա­վի­ճա­կում ար­դեն Նի­կո­լի հա­մար մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը գործ­նա­կա­նում դառ­նա­լու է զրո­յա­կան:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67516 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում