«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գյումրի–Կարսից բան չստացվեց, մնում է Ախալքալաքով Անկարա հասնել

Վերլուծություն

­Մինչ Նի­կո­լը սպա­սում է այ­սօր ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մար­կո Ռու­բիո­յի ծրագր­ված այ­ցին, Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գործ­նա­կա­նում անց­նում են ան­վե­րա­դար­ձե­լիութ­յան կե­տից: Ա­վե­լի կոնկ­րետ, Նի­կոլն ան­ձամբ այդ կե­տից ան­ցել է եւ, թե­րեւս, դեռ 2018թ.­–ին: Ու հի­մա փոր­ձում է Հա­յաս­տա­նը եւս իր հե­տե­ւից քարշ տալ:

ՀԱՅԱՍՏԱՆ‑ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ

­Մոսկ­վա­յում, նման է, որ այս գոր­ծըն­թաց­նե­րին ար­դեն սկսում են չնա­յել` որ­պես ԵԱՏՄ­–ի եւ ԵՄ­–ի մի­ջեւ Նի­կո­լի` «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» ցան­կութ­յուն: Օ­րի­նակ, ե­թե ըն­դա­մե­նը մեկ­–եր­կու օր ա­ռաջ ՌԴ Անվ­տան­գութ­յան խորհր­դի փոխ­նա­խա­գահ Դ­միտ­րի Մեդ­վեդ­եւը «եր­կու ա­թո­ռի» տար­բե­րակն էր ա­ռաջ տա­նում հրա­պա­րա­կա­յին դաշ­տում` հայ­տա­րա­րե­լով, թե արդ­յուն­քում Փա­շին­յա­նը կա­րող է «ցա­վոտ վայ­րէջք կա­տա­րել» ԵԱՏՄ-ի եւ Եվ­րա­միութ­յան «ա­թոռ­նե­րի միջեւ»՝ մի կող­մից փոր­ձե­լով Եր­եւա­նը «քա­շել» դե­պի ԵՄ, իսկ մյուս կող­մից՝ ձգտե­լով պահ­պա­նել ԵԱՏՄ­–ից ստաց­վող օ­գուտ­նե­րը, սա­կայն հե­տո այդ մո­տե­ցումն էլ փոխ­վեց: Այ­սինքն, Մեդ­վեդ­եւը հի­մա այն մտքին է, որ. «Ինչ-որ Նի­կոլ Փա­շին­յան Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզե­լու կուրս է որ­դեգ­րել, դա պետք է ուղ­ղա­կիո­րեն ըն­դու­նել...»:

Այս եր­կու մո­տե­ցում­նե­րի մի­ջեւ էա­կան տար­բե­րութ­յուն կա: Ե­թե «եր­կու ա­թո­ռի» վրա խաղ է, ա­պա Մոսկ­վան մտա­ծում էր, որ կա­րող է Նի­կո­լին ինչ­–որ տար­բե­րա­կով «նստեց­նել» ԵԱՏՄ­–ի «ա­թո­ռին»: Այլ բան, ե­թե խոս­քը «Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզե­լու կուր­սի» մա­սին է. դա վերջ­նա­կան ո­րո­շում է, ԵԱՏՄ­–ի` «ա­թո­ռին նստեց­նե­լու» տար­բե­րակն այս դեպ­քում բա­ցառ­վում է: Այն­պես, ինչ­պես ժա­մա­նա­կին Սա­հա­կաշ­վի­լու պա­րա­գա­յում էր, ներ­կա­յումս` Սան­դո­ւի կամ Զե­լենս­կու: Ու, դա­տե­լով Մեդ­վե­դե­ւի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, են­թադ­րե­լի է, որ վեր­ջին օ­րե­րին Մոսկ­վան գո­նե «կի­սա­պաշ­տո­նա­կան» մա­կար­դա­կով Նի­կո­լին հա­նել է այն գոր­ծիչ­նե­րի ցան­կից, ո­րոնց հե­տ դեռ հա­մա­րում են, որ կա­րող են աշ­խա­տել` գրան­ցե­լով թշնա­մա­կան բլո­կում տե­ղա­վոր­ված ան­ձանց ցան­կը` Սան­դու, Զե­լենս­կի եւ այլք:

Ընդ ո­րում, աս­վածն ըն­դա­մե­նը տե­սա­կան տե­ղա­շար­ժեր չեն Մոսկ­վա­յի մո­տե­ցում­նե­րում: Նման գնա­հա­տու­մը են­թադ­րում է նաեւ գործ­նա­կան քայ­լե­րի փո­փո­խութ­յուն­ներ: Այ­սինքն, ե­թե մինչ այս Մոսկ­վա­յի մոտ նկատ­վում էր հիմ­նա­կա­նում քա­ղա­քա­կան ճնշում­նե­րի վրա կենտ­րո­նա­նա­լու կուրս, ա­պա հի­մա, ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում վեր­ջին փաս­տե­րը, խոսքն ար­դեն կոնկ­րետ հար­ված­նե­րի մա­սին է: Նախ­նա­կան քայ­լե­րը ծա­ղիկ­նե­րի, ո­րո­շա­կի պտուղ–­բան­ջա­րե­ղենի, հան­քա­յին ջրե­րի, օ­ղի–­կոն­յա­կի եւ նման այլ բա­նե­րի ար­տա­հա­նու­մը եւ տա­րա­ծու­մը Ռու­սաս­տա­նում էա­պես կրճա­տե­լու տես­քով է: Նի­կոլն էլ դեռ փոր­ձում է այդ ա­մե­նը սո­վո­րա­կան աշ­խա­տան­քա­յին ըն­թաց­քի ան­վան տակ «դուրս գրել», թե ո­րե­ւէ ար­տա­ռոց բան չկա, նման ար­գելք­նե­րը կապ­ված են ապ­րանք­նե­րի ո­րա­կա­կան խնդիր­նե­րի հետ եւ միշտ էլ կա­րող են լի­նել: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. Նի­կո­լը փոր­ձում է քվեար­կութ­յան օր­վան հասց­նել Մոսկ­վա­յի հետ բա­ցա­հայտ թշնա­մու կեր­պա­րի մեջ չմտնե­լով, ո­րը նրա հա­մար լուրջ խնդիր կա­րող է դառ­նալ: Մոսկ­վան էլ, թե­րեւս, դեռ ճնշու­մա­յին նախ­նա­կան փու­լում է, սպա­սե­լով ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րին. ե­թե Փա­շին­յա­նը չկա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, ա­պա դա նոր ի­րա­վի­ճակ է ա­ռա­ջաց­նե­լու:

­Կարճ ա­սած, թե ուր են գնա­լու ռուս–­հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կախ­ված են ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րից: Եվ այդ կա­պակ­ցութ­յամբ ռու­սա­կան վեր­լու­ծա­կան–­փոր­ձա­գի­տա­կան հար­թութ­յուն­նե­րից ե­կող մե­սիջ­նե­րի պա­կաս չկա: Մաս­նա­վո­րա­պես, ռու­սա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը հայտ­նում է. «Մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով, Ռու­սաս­տա­նը ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է խզել տնտե­սա­կան կա­պե­րը Հա­յաս­տա­նի հետ, այդ թվում, ԵԱՏՄ­–ի մի­ջո­ցով։ Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չուկն ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն ի­րա­կա­նաց­նում է այս նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը: «Ա­մուս­նա­լու­ծութ­յան» նմա­նա­տիպ նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում նաեւ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը, դաշ­նա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը եւ­ այլ գե­րա­տես­չութ­յուն­ներ»:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԼԵՖՆ Է

­Մոսկ­վա­յից ե­կող տնտե­սա­կան ճնշում­նե­րին Նի­կո­լը փոր­ձեց ար­ձա­գան­քել «աչ­քա­լու­սան­քով», թե` «Ու­րախ եմ հայ­տա­րա­րել, որ Ա­խալ­քա­լաք–­Կարս եր­կա­թու­ղին, Ադր­բե­ջա­նի եր­կա­թու­ղու նման այ­լեւս բաց է Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նում­նե­րի եւ Հա­յաս­տան ներ­մու­ծում­նե­րի հա­մար»: Սա, ի­հար­կիե, սո­վո­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիա է: Ծ­րագր­ված էր ընտ­րութ­յու­ննե­րի շե­մին խո­սել Գ­յում­րի–­Կար­սը բա­ցե­լու մա­սին, ո­րը չստաց­վեց: Հի­մա աշ­խա­տում են այդ քա­րոզ­չա­կան խա­ղը Ա­խալ­քա­լաք–­Կար­սի մի­ջո­ցով: Ա­մեն դեպ­քում, ակ­նար­կը պարզ է. փոր­ձում է մե­սիջ հղել, թե, դարդ չա­նեք, կա­րող ե­ք ձեր ծա­ղիկն ու ե­լա­կը Թուր­քիա­յով հասց­նել Եվ­րո­պա: Միայն թե այդ «է­ժան կու­տը» հա­յաս­տան­յան գոր­ծա­րար­նե­րը հա­զիվ թե ու­տեն. նրանց խնդի­րը եր­կա­թու­ղու բաց կամ փակ լի­նե­լը չէ, այլ որ Եվ­րո­պա­յում կամ թե­կու­զեւ Թուր­քիա­յում հա­յաս­տան­յան ե­լա­կի կա­րի­քը բա­ռա­ցիո­րեն չկա: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը փոր­ձում է մո­տա­վո­րա­պես այն­պի­սի դիրք ցույց տալ, որն ու­նեն Ուկ­րաի­նան եւ Մոլ­դո­վան, ո­րոնք Եվ­րո­պա­յի ան­մի­ջա­կան սահ­մա­նա­կիցն են, ա­պա Հա­յաս­տա­նը, ո­րը շրջա­պատ­ված է թյուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րով, ո­րոնք խա­ղում են ի­րենց սե­փա­կան խա­ղը, բա­ցառ­վում է, որ ան­գամ հա­մե­մա­տա­բար մանր տնտե­սա­կան ուղ­ղութ­յու­ննե­րով կա­րո­ղա­նա նույն դիր­քում գոր­ծել:

Կրկ­նենք, այս նյո­ւան­սը հաս­կա­նում են հա­յաս­տան­յան գոր­ծա­րար­նե­րը: Նաեւ, որ ռու­սա­կան շու­կան կորց­նե­լով, նրան­ցից շա­տե­րը պար­զա­պես ոչն­չա­նա­լու են` որ­պես տնտես­վա­րող­ներ:

Եվ, ի­հար­կե, բո­լո­րից էլ ա­ռաջ այդ նյո­ւանս­նե­րը հաս­կա­նում է նաեւ Նի­կո­լը: Եվ երբ հաս­կա­նա­լով, այդ կուր­սի մեջ է մնում, ա­պա դա հնա­րա­վոր է բա­ցատ­րել բա­ցա­ռա­պես Թուր­քիա­յի օգ­տին խա­ղա­լու մո­տե­ցում­նե­րով, ին­չը, միան­շա­նակ, ա­վե­լի է սրվե­լու նրա վե­րար­տադր­ման պա­րա­գա­յում:

­Կարճ ա­սած, ե­թե Մոսկ­վա­յում այս պա­հին մտա­ծում են, որ տնտե­սա­կան ճնշում­նե­րով, ան­գամ ե­թե ծա­ղիկ­–ե­լա­կին գու­մար­վի Հա­յաս­տա­նին վա­ճառ­վող գա­զի ե­ռա­կի թան­կա­ցու­մը, կա­րող են Նի­կո­լին այդ կուր­սից հետ քա­շել, թե­րեւս միամ­տութ­յուն է: Ա­վե­լին, նման ճնշում­ներն այս պա­հին Նի­կո­լը կա­րող է խա­ղար­կել` սկսե­լով քա­րո­զել, թե, տե­սեք, Մոսկ­վան ցան­կա­նում է պատ­ժել, օ­րի­նակ, ե­լակ ա­ճեց­նող հայ գյու­ղա­ցուն, ով չի ցան­կա­նում Հա­յաս­տա­նը տես­նել որ­պես «ռու­սա­կան նա­հանգ»: Ն­ման մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րում Փա­շին­յա­նը, ի­հար­կե, իս­կա­կան վար­պետ է: Ընդ ո­րում, նման մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րը նրա հա­մար կդառ­նան մի­ջոց, որ վե­րընտր­վե­լու դեպ­քում էլ ա­վե­լի ա­րա­գաց­նի Արեւ­մուտ­քի եւ Թուր­քիա­յի հետ քա­ղա­քա­կան ին­տեգր­ման, ա­վե­լի ճիշտ` մանկ­լա­վի­կաց­ման ու­ղին: Եվ այն, որ ա­ռա­ջին քայ­լե­րից մեկն էլ լի­նե­լու է Հա­յաս­տա­նին «տնտե­սա­կան պա­տե­րազմ» հայ­տա­րա­րած Ռու­սաս­տա­նի ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լը, միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան տեսք է ստա­նում:

ԻՆՉ  ՍՊԱՍԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՑ

­Բայց վե­րա­դառ­նանք Մեդ­վե­դե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յա­նը` «Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը խզե­լու կուր­սի» մա­սին: Սա մեկ խոր­քա­յին ի­մաստ եւս ու­նի. ե­թե Մոսկ­վա­յում ե­կել են այն մտքին, որ նպա­տա­կը «հա­րա­բե­րութ­յուն­ներ խզելն» է, ա­պա պետք է նաեւ կռա­հեն, որ այս դեպ­քում Հա­յաս­տա­նի նկատ­մամբ տնտե­սա­կան ճնշում­նե­րը հար­ցի լու­ծում չեն: Այ­սինքն, «հա­րա­բե­րութ­յուն­ներ խզող» Նի­կո­լը եւս հաս­կա­նում է, որ տնտե­սա­կան հե­տե­ւանք­ներ լի­նե­լու են, ու չնա­յած դրան, գնում է այդ քայ­լին: Այս դեպ­քում Մոսկ­վա­յին մնում է եր­կու տար­բե­րակ: Կա՛մ տնտե­սա­կա­նից զատ անց­նել նաեւ այլ քայ­լե­րի, կա՛մ հաշտ­վել Հա­յաս­տա­նում դիր­քե­րը կորց­նե­լու հե­ռան­կա­րի հետ:

­Միր­զո­յան Ա­րոն փոր­ձում է հա­կա­դար­ձել, թե` «Այդ պաշ­տոն­յա­յի տե­ղե­կութ­յուն­նե­րը սխալ են։ Հա­յաս­տա­նը շա­հագրգռ­ված չի Ռու­սաս­տա­նի հետ քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան եւ մ­նա­ցած բո­լոր կա­պե­րը խզե­լու մեջ...»: Սա­կայն սա այն դեպքն է, երբ Ա­րո­յի ա­սած­ներն էա­կան չեն. Մոսկ­վա­յում կա «հա­րա­բե­րութ­յուն­ներ խզե­լու» մա­սին պատ­կե­րա­ցում, եւ ՌԴ­–ի հե­տա­գա քայ­լե­րը լի­նե­լու են հենց այդ հա­մոզ­մուն­քի, այլ ոչ թե Ա­րո­յի ա­սած­նե­րի հի­ման վրա: Իսկ Ա­րոն, ա­վե­լի ճիշտ` Նի­կո­լը Մեդ­վե­դե­ւի այդ մե­սի­ջի հետ կապ­ված մտա­հոգ­վե­լու ա­ռիթ, ի­հար­կե, ու­նեն: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ՌԴ նախ­կին նա­խա­գա­հը նաեւ նման միտք հնչեց­րեց. «Մոսկ­վա­յի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդն է, այլ ոչ թե որ­եւէ հայ ա­ռաջ­նորդ... Փա­շին­յա­նը ուղ­ղա­կիո­րեն վտան­գել է Ռու­սաս­տա­նի, ՀԱՊԿ-ի եւ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հետ­եւանք­ներ կու­նե­նան»: Այ­սինքն, այդ «հե­տե­ւանք­նե­րի» սպառ­նա­լիքն ար­դեն հաս­ցեագր­ված է շատ կոնկ­րետ ան­ձանց, այլ ոչ թե Հա­յաս­տա­նի բնա­կիչ­նե­րին:

Ա­մեն դեպ­քում, ի՞նչ հե­տե­ւանք­նե­րի պետք է սպա­սել: Ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հար­թակ­նե­րում քննարկ­վող տար­բե­րակ­ներն այն­քան էլ շատ չեն: Ըստ ռու­սա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած աղբ­յու­րի, ե­թե միայն Մոսկ­վան չի պատ­րաստ­վում վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վել Հա­յաս­տա­նից, ա­պա կա­րող է դի­մել ա­մե­նա­կոշտ քայ­լե­րի: «Հա­յաս­տա­նը մտնում է բա­ցա­հայտ ան­տա­գո­նիզ­մի վի­ճա­կի մեջ եւ Մոլ­դո­վա­յի հետ միա­սին դի­տարկ­վում է որ­պես ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­վա­նա­կան թա­տե­րա­բեմ։ Ի դեպ, վեր­ջին օ­րենսդ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը թույլ կտան Ռու­սաս­տա­նին օգ­տա­գոր­ծել իր զին­ված ու­ժե­րը ար­տա­սահ­մա­նում` Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ձեր­բա­կալ­ման դեպ­քում։ Մ­նում է տես­նել, թե արդ­յոք Փա­շին­յա­նը կհա­մար­ձակ­վի՞ նման քայ­լի դի­մել՝ գի­տակ­ցե­լով այս ի­րա­վա­կան նրբե­րան­գը։ Եվ թող ոչ ոք չխո­սի ՀԱՊԿ-ի մա­սին. այս կա­ռույ­ցը վա­ղուց ար­դեն խա­բեութ­յուն է եւ չի ա­պա­հո­վում իր ան­դամ­նե­րի միջեւ ի­րա­կան հա­մա­կար­գում»,– ն­շում է աղբ­յու­րը:

­Չէ, նման է, որ ի­րա­վի­ճա­կը հակ­ված է ընդ­հուպ ա­մե­նա­ծայ­րա­հեղ մա­կար­դակ­նե­րով սրվել: Հաս­կա­նա­լի է, ե­թե միայն Նի­կո­լը կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67515 

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան