Պարզվում է՝ ԵՄ բավարար թվով դիվանագետներ ունի և պետք է կրճատեն նրանց թիվը. Դմիտրի Մեդվեդեւ
ՄիջազգայինԴմիտրի Մեդվեդեւն արձագանքել է Կիեւից արեւմտյան դիվանագետների չտարհանելու մասին հայտարարություններին` գրելով. «ԵՄ-ն հայտարարել է, որ կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Կիևում՝ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին: Պարզվում է՝ նրանք բավարար թվով դիվանագետներ ունեն և պետք է կրճատեն նրանց թիվը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ պատրաստվում է համակարգված հարվածներ հասցնել Կիեւում կառավարական եւ այլ օբյեկտների` խորհուրդ տալով այլ երկրներին` ապահովության համար իրենց դիվանագետներին դուրս բերել Ուկրաինայի մայրաքաղաքից:

